Գրական Բլոգ
Լուռ են հիմա հոգիները հախճապակյա․․․
Լուռ են հիմա հոգիները հախճապակյա,Եվ հաղթաձայն զանգը մեր հին հիմա մունջ է...Գմբեթավոր ճակատներին` քսված մրմուռ,Եվ սրտերում մեր բազմերակ` պահած շունչ է...
Երգիս դիմաց` կնքամոմած ունկեր վայրի,Երգիս դիմաց` մոմակալած, սառած ծափեր,Երգիս կողքով անցնող քայլեր, քայլեր այրի',Երգիս վրա որպես դամբան ցցված ափեր...
Եվ անկանգառ մի ժամանակ, ահեղ մի վազք,Ոտնահետքեր` ո՜չ մի թռիչք չվայելած,Կավե...
Աշոտ Ավդալյան․ «Արթնացման ձայներ»
Ասացի գնամ,տուն եմ ունեցել,դաշտեր եմ թողել միայնակ ու ցոփ,ասացի՝ դաշտը լցնեմ ինձանով,խորհուրդ տամ կյանքին, գլուխս թեքեմ:
Ու երբ անձրևը պաղ արահետովհոսեց՝ վախճանը կրելով իր մեջ,դաշտը անջատվեց ինձանից փութով,գնաց՝ իր դույլը դատարկողի պես:
Եվ ես մնացի անսահման մենակ,չէր տեղավորվում սիրտս դաշտի մեջ,անձրևը չուներ գգվանքի ալիք,և քարը չուներ քարաքոսի հետք:
Եվ տանը մեռնող-հառնող կիր...
Վահագն Մուղնեցյան․ Արարչագործելով փառավորված Տեր․․․
Արարչագործելով փառավորված Տեր,Հայացքդ պարզիր և տեսԲազմությունն անկատարների.
Անօրինական օրենքներն ամեն,Մարդադավության ուսմունքն անօրեն,Զավզակությունը որպես ճառընտիրՄատուցողներին,Մոլորված հոգի որսացողներին,Ախտածնություն տարածողներին,Ախտամոլությամբ տառապողներին,Տես գաղտնակենցաղՍատանայություն դավանողներին,Լուսեղբայրներին ուրացողներին,Տես չարասնունդ հերձվածողներին,Ճշմարիտ խոսքը հալ...
Հայաստան, աշուն, վերջին չուն դրախտ
Հա՜յր իմ, աշխարհի մեջ քո արարածՔեզ սիրել, սակայն,կարող եմ միայն,ինձ ների՜ր, ների՜ր,ի՛մ երկրի վրա,Ուրիշ ո՛չ մի տեղ չեմ կարող ապրել քո Երկնքի տակ,Ուրիշ ո՛չ մի տեղ չեմ կարողանա հանգի՜ստ հող դառնալ:
Մենք մի տարի էլ պատրաստ ենք ձյան տակ ձմեռել անքուն,Թեև... այստեղ էլ ցրտում է արդեն,ու Վերջն է գալու,Վերջին չուն դրախտ ճանապարհ ընկավ երեկ իրիկուն.Իմ Երկրի վրա, Հա՛յր իմ, կբերե՞ս մի ուր...
Վահագն Դավթյան. Ձայն իմ արյան
Դու ամբողջ գիշեր գլխիս տակ էիր, իմ զարկերակ, Ես ամբողջ գիշեր քեզ էի լսում, ձա՛ յն իմ արյան, Քո շշուկի մեջ ինչ-որ կռինչ կար նախնադարյան, Ծարավի ճիչ կար, որ գալարվում էր որպես կրակ: Հողմի հառաչ կար ու խուլ շառաչ կար որձաքարի, Բիրտ բարբառիդ մեջ ինչ-որ սուլոց կար սկյութական, Եվ մի աղոթք կար, որ անմեկին էր ու դյութական, Եվ զրուցում էր սոսիների հետ սուրբ անտառի: Եվ մի աղոթք կար, որ մ...
Վահագն Դավթյան․ Տաղ արյան
Դու իմ մարմնի մեջ,Ինչպես կանաչը ցորեն արտի մեջ,Վառվում, շողում ես բո թաբուն սևով,Դու՝ գիշերային իմ անքնության տվայտանքը մեծ,Դու՝ արշալույսի բերկրությունը զով։Եթե հրաշքով հյուլեիդ կարմիր գաղտնիքը բացվի, Նրա մեջ պիտի բարբարոս թախիծն ու կարոտը լա, Ու շողա պիտի սկիզբը կայծի, Առասպելների լույսը ցոլցլա։Դու հին, հնամյա...Դու աստծո խանդով, խանդով թոչունի Դեպի աստղային ոլորտն ես միտել դ...
Արմեն Ջիգարխանյան. Բանաձևումներ
«Կարդում ես Արմեն Ջիգարխանյանի «Ես միայնակ ծաղրածու եմ» գիրքը, «լսում» իր պատմությունները, և թվում է, թե քո մասին է գրում, հենց քո: Բայց այդպես, իհարկե, միայն թվում է: Ինքն, անշուշտ, իր մասին է խոսում, իրեն է նկարում: Եվ քանի որ դա շատ գեղեցիկ ու ճշգրիտ է անում, քեզ թվում է, թե գիրքը հենց քո մասին է, քո տեսակի մասին: Եվ, ուրեմն, սիրում ես իր գիրքը,...
Վահագն Դավթյան․ Պարտք
Լեռան լանջից նայում եմ քեզ, ե՛լ, Հայաստան, կապույտ հագիր,Ես քո ամեն առավոտին երազանքի կապույտ եմ պարտք, Դու՝ քարեղեն իմ առեղծված, իմ քարեղեն ճակատագիր, Քո քարեղեն տառապանքին որդու գորով ու գութ եմ պարտք։ Գետերդ ի վար, ձորերդ ի վար ուռիներդ են շարվել տրտում, Քո տրտմության ուռիներին ես քնքշության շոյանք եմ պարտք,Կատարներիդ լճեր կան լուրթ, ուր քո ոգին է մկրտվում, Այդ լճերի ծփանքնե...
Եղիշե Չարենց. Ամենապոեմ
Ես - Հայաստանցի պոետ-Երկիր, ուր մշուշ է ու մահ-Բոլորի՛, բոլորի՛ համարԵրգում եմՆորիցՀիմա։Բայց ինչո՞ւ միայն ես երգեմ,Միայն ես, և ո՛չ թե նրանք,Որ օրերը այս հողմածեծԳրոհել են անցյալի վրա։
Նրանք, որ փոշոտ, արևոտ,Օրերի խոնավ մշուշումԱշխատում են, եռում, պայքարումԱյս աշխարհի փոշում։
Որ հոսում են քրտինքի նմանԱշխարհի երեսն ի վայր-Ու սրբում է, տանում է քամինՈւ խառնում է նրանց- իրար։
Եվ...
Հայաստանին
Հազար ու մի վերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես,Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերիՉհավաքված բերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,Հազար տարվա հեք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,Հազար...
Ազգն ու Քարը
Հակոբ Հակոբյան՝ Սաղմոսավանքի շրջակայքը, 1978
Լերկ բլուրներ, սարեր, ժայռեր,լերկ քարերի հարահոս վազք.-սրանից է կերպար առելբիբլիական հզոր մի ազգ:
Մեկ այդ ազգն է քարի վրա,մեկ այդ քարն է ազգի մեջքին,թավալվում են գիլ ու գլոր՝ձեռ առնելով ժամանակին:
Քարը ազգին, ազգը քարին,իրար խելք են տալիս-առնում,եւ նրանց մեջ նույն արեւիխարկված ոգին է սավառնում:
Եվ բաժանում չկա հավետ,քարն ու ...
Ամենաընթերցված

Times

Sport
website by Sargssyan