Գրական Բլոգ
Տո՛ւր ձեռքդ, ընկե՛ր․․․
Տո՛ւր ձեռքըդ, ընկե՛ր,- այս ծանր օրերինԹո՛ղ գործի սիրով հուզվին մեր սրտեր.Նայի՛ր - մեր առջև շա՜տ նեղ Է ուղին,Մեր շուրջը - դժգույն, սրտամաշ պատկեր...
Դեռ խոր թմրություն հայրենի երկրում,Ազգը ծարավի ուսման, գիտության.Ազգային ղեկը անշարժ ձեռքերում,Եվ իշխող ոգին հետադիմության...
Վառ մտքի առաջ փակված ասպարեզ,Թզուկին պահած և՛ գործ, և՛ դափնիք.Օ՜, ընկեր, կարծես, մեր կյանքն է կըրկես.Ուր...
Ղարաբաղ
Ես քո կամը ու կալը քո,Ես հոտաղն ու մաճկալը քո,Ես մամռապատ խաչքարը քո,Զորությունս դու ես։
Ես քո կաղնու լույս սաղարթը,Ես ստուգված քո հավատը,Ես կենացի քո գավաթը-Խորությունս դու ես։
Ես քո հողի համն ու հոտը,Ես սարերիդ ցուրտն ու տոթը,Ես ամպերիդ խոլ որոտը-Դարպաս-դուռս դու ես։
Ես քո շաղն ու ծիածանը,Ես մրգաշատ քո հնձանը,Ոլոր-մոլոր քո կածանը-Օդս-ջուրս դու ես։
Ես արտույտդ լուսաբացի,Ես...
Մատթեոս Զարիֆյան․ Հովը
Տե՛ս, հովը նորէնԼուռ գռիհներէնԿ՚անցնի հեւալով...
Ինչքա՜ն է խըռով,Ու որքան ծե՜ր է,Ա՜. հող կը բուրէ։
Սա նոճիին տակ,Մեր աչքերը փակ՝Եկուր լըսե՜նք զինք...
«Վու, վո՜ւ, վո՜ւ... երկինքՉըկա՜յ, հա՜, չըկա՜յ,Ամէն ինչ կ՚երթա՜յ... »։
«Վո՜ւ, վո՜ւ, վո՜ւ... սո՛ւտ ենԱստղերը ամէն,Լոկ հո՛ղն է իրա՛ւ... »։
Նորից ոտքի, նորից առաջ
Բացվող օրվա, բացվող լույսի, բացվող հույսի թևովՊոկվում ենք մենք տանջող նիրհից ամբողջ մի կյանք տևող:Ճգնում ենք մենք շտկվել կրկին, շտկել շարքերը հոծՈւ տեր կանգնել Դավթի նման լլկված երկրին հայոց
Սատար լինենք մեր սուրբ հողին,Սատար մեր վեհ գործին,Որ մեր հողիցՉար թշնամինՊոկել մեզ չփորձի...
Նորից ոտքի, նորից առաջ, նորից հանուն Հայքի,Հանուն հայոց միասնության, հանուն հայոց կամքի:Հայեր,...
Կառուցելով ապրել, ապրելով ես հաղթել
* * *Քանի՜ հազար տարի,Քանի՜ ցեղեր վայրիՔեզ նեղել են,Քանի՜ հազար տարի,Հազար ու մի դավովՔեզ շեղել են։
Քանի՜ հազար տարիԵկել ու պղծել են,Վառել տունդ,Քանի՜ հազար տարիԾռել ու կեղծել ենՊատմությունդ։
Քանի՜ նենգ Փանահ խանԵկել հացդ կտրել,Քծնել են քեզ, ջանը՜ս...Հետո գողի նմանՍուրը բկիդ դրել,Տիրացել են տանըդ։
Քանի՜ հազար տարի,Քանի՜ սուլթան ու բեկԵկել դուռդ թակել,Քանի՜ հազար տարիՔեզ խաբե...
Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ
* * *Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,Վանքեր նկարիր ու բերդեր անառ,Լեռները դարձրու հավերժի արձան,Գետերը՝ զնգուն տավիղների լար։Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր,Ձիեր նկարիր անթամբ ու անսանձ,Արծիվներ՝ թառած լեռան կատարին,Արտույտներ՝ երկնի լազուրով արբած։Մաշտոցյան անմահ գիրը նկարիր,Պատմությունը մեր՝ գրված այդ գրով,Որ անզոր էին ջնջել սրտերից-Աշխարհակործան յաթաղաններով։Եվ ծռությունը նկարիր ...
«Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում...»
Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝Ծանր վեհությամբ իջած երկնքից,Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,Որ վեր է տանում մեզ այս աշխարհքից։
Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հըրաշալի,Խառնըված հայոց մեր խորունկ հոգուն,Եվ որքան դարեր, դարեր են գալի,Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։
1904
Կոմիտաս․ Կյանք
Շառա՜չ, շառա՜չ․․․ Սարեն հեղե՛ղ փրթավ, Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․ Հողեն ծառեր ծամելով, Հողեն քարեր քամելով, Գետը լցավ ու գալարեց, Սիրտը խցավ ու պալարեց․ Ցելա՜վ, ցելա՜վ․․․ Ամպեն արե՛վն ելավ, Նազում է կանաչ ու հեշտակի․ Սարի խոցին ժպտելով, Ծառի ծոցին ծպտելով, Պաղաղ գետին ջե՜ր բերելու,Խավար սրտին սե՜ր մերելու։
Ավետիք Իսահակյան. Հայաստանին
Դու, երկնամերձ իմ հայրենիք, դո՛ւ, հինավուրց ի՛մ Հայաստան,Անմահ բանի սպասարկու, խորհուրդ խորին, ի՛մ Հայաստան,Դո՛ւ, ալևոր տեսիլների աստեղազօծ ի՛մ Հայաստան,Եվ նոր խոսքի ավետաբեր, հազարավերք, ի՛մ Հայաստան: Սաղավարտներ դրած կանգնած քո լեռներդ կուռ երկաթի,Արորներըդ արյունազանգ` արդարության ցորեն արտի.Երդիկներիդ ծուխերն անուշ` նվիրական Նավասարդի,Հին օրերի երգ սրբազան, սեղան զոհի, ի՛մ ...
Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ
Ա՜խ, դժբախտաբար, ռետինի՛ց չեմ ես, Որ ձգես՝ ձգվեմ, Թողնես՝ կարճանամ, Ինչքան ճմըռթես՝ Թողնելուց հետո Շուտ վերըստանամ իմ տեսքը նախկին։ Ես, ավելի շուտ, թղթի եմ նման, Քաշես՝ կպատռես, Ճմըռթես՝ պրծա՜վ - Իմ նախկին տեսքը չի՜ վերականգնի Եվ ո՛չ մի արդուկ։ Կյանքի հետքերը վրաս են մնում Եվ անց չեն կենում, Ինչպես տառերը՝ մամըլված թղթից...
29.XII.1959թ.Թիֆլիս
Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․
Խեղդվելու չափ պետք ունեմ եսԼավ ընկերոջ ու լավ մարդկանց.Ոչ մի թավիշ շող ու շքեղ,Ոչ մի գունեղ մետաղ ու գանձ .Ոչ մի թռիչք ՝ երկինք հասնող,Փառքի կատար ամենախանձ,Ու պարտադիր սուտ սերերի,Ոչ մի կպչուն սոսինձ ու սանձ:Մաքուր, մաքուր ու լուսնատես,Լուսաբացի ցուրտ օդի պես.Ես հոգնել եմ, հոգնել եմ եսՁեվացնելով ու ձգելով,Չեղած լավը սուտ փքելով,Հույս տալով ինձ, սպասելով,Ու մեղաներ ինձ ասելով:Տ...
Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող
Դու մի բուռ, մի ափ,Դու մի սրտի չափԴու սրտի պես լայն,Դու սրտի պես խոր,Հայրենի իմ հող,Ակունք բարիքի,Բույրի ու բերքի,Լույս դարձած իմ սեր,Իմ հրաշք երկիր.Իմ սրտից պեկվածԱռաջին բառս,Մի հատիկ զավակ՝Թանկ մինուճարս.Դու մի բուռ, մի ափ,Դու մի սրտի չափ:
Ամենաընթերցված

Times

Sport
website by Sargssyan