Ամբողջ լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին
Սա մի առաքինի մարդ էր, վարքով՝ զարմանալի, Աստծու պատվիրանները կատարող, Քրիստոսի լուծը կրող, պատանեկությունից արժանացավ կուսակրոն քահանայական աստիճանի. անունը Հովհաննես էր, Գառնի քաղաքագյուղից, ուր գտնվում է Տրդատի հրաշալի սարավույթը, Այրիվանքի սուրբ միաբանությունից: Սա մանկության հասակից արհամարհեց կյանքի ամեն ինչքը, լքեց հարազատներին ու տունը, բնակվում էր ամայի տեղերում, սիրում էր առանձին լինել և անդադար...
Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք
Լեռ ու անդունդ, ձոր ու կատար,Ապառաժներ պատառ-պատառ,Քարե թռիչք, քարե անկում...Կապույտ մշուշ, կապույտ եթեր,Ու կապույտից պոկված գետեր,Որ կապույտով են հորձանքում...
Լեռներն այստեղ բարձր են այնքան,Որ շանթակերպ արծիվն անգամԹև չի բախում նրանց ձյունին,Վիհերն այստեղ խորն են այնքան,Որ ձմեռվա կեսին անգամԲո՜ց է հագնում հանկարծ հոնին:
Ժայռերն այստեղ կարծր են այնքան,Պղնձաջիղ, որձամկան,Որ բախվելիս շանթ են ցանում,Բայց ...
Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ...
Իմ ձայնը՝ անմարմին, անգլուխ,Իմ ձայնը՝ դողդոջուն շրթունքներ.-Ակունքներից ծնվող մառախուղի նմանԻմ ձայնը փնտրում է քո մանրիկ ականջները:Եվ մատներս՝ աննյութ ու թափանցիկ,Եվ մատներս՝ տխուր ճառագայթներ,Փնտրում են, որ փակեն քո մանրիկ ականջները,Որ փակեն,ՉլսեսԶարհուրանքը ձայնիս,Մոռանաս կարոտի արևոտ առասպելը:Եվ այնժամ քո սրտից,Ինչպես խուլ անձավից,Կլսես աչքերիս մռունչը անձրևոտ.-Կդողա մարմինըդ,Կդողան շուրթերդ,Եվ շուրթեր...
Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ...
Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։
Կացինս թողած կաղնու փչակում,Պարանս ժայռի փեշերին թողած,Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,Փեշքը՝ մոշենու փշերին թողած,
Թռչեի թրջված հավքի ետևիցԵվ չբռնեի մինչև իրիկուն...Հարցնեի հողից, ջրից, աստղերից.-Գտնեի կածանն ու դառնայի տուն:
Հայրս ինձանից բան չհարցներ,Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,Ի...
Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
- Հա՛յր, միտքն ինչպե՞ս է իջնում սիրտ:
- Երբ սիրտը ցավում է, միտքն իջնում է այնտեղ: Ինչպե՞ս է ցավում սիրտը: Երբ ես խորհում եմ Աստծու բարի գործերի և սեփական ապերախտության մասին, սիրտս խոցվում է, ցավում, և միտքս ուղղվում է այնտեղ:
- Երբ գլուխս ցավում է, հա՛յր, չեմ կարողանում աղոթել:
- Եթե ոտքդ ցավում է և այդ պահին դանակով ձեռքդ կտրես, ապա կմոռանաս ոտքի ցավի մասին և ձեռքի մասին կմտածես: Այդպես էլ, երբ գլու...
Ամենաընթերցված

Times

Sport
website by Sargssyan