Բարև, ես եմ

Բարև, ես եմ

«Բարև, ես եմ» ֆիլմը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ 1965 թվականին։ Այն պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին։

Սցենարը` Առնոլդ Աղաբաբովի
Ռեժիսոր` Ֆրունզե Դովլաթյան
Օպերատոր` Ալբերտ Յավուրյան
Ձայնային ռեժիսոր` Էդուարդ Վանունց
Կոմպոզիտոր` Մարտին Վարդազարյան
Նկարիչներ` Ռաֆայել Բաբայան, Հրայր Կարապետյան

Դերերում՝

Արտյոմ Մանվելյան – Արմեն Ջիգարխանյան
Օլեգ Պոնոմարյով – Ռոլան Բիկով
Լյուսյա – Նատալյա Ֆատեևա
Տանյա – Մարգարիտա Տերեխովա
Նազի – Գալյա Նովենց
Իրինա Պավլովնա – Լ. Բաբիչկովա
Զարյան – Ֆրունզե Դովլաթյան

Հետաքրքրաշարժ փաստեր

Ֆիլմի սցենարը մասամբ հիմնված է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա։

1966 թվականին ֆիլմը կինոթատրոններում դիտել է 10 միլիոն հանդիսական։

Ֆիլմը 1966 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին։

Սա ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի առաջին ինքնուրույն ֆիլմն է։

Ֆիլմում իրենց առաջին դերերն են խաղացել Գալյա Նովենցը և Մարգարիտա Տերեխովան։

Պոնոմարյովների բնակարանում երեկույթի ժամանակ հնչում են «Over the Rainbow» և «Les feuilles mortes (ֆր. Les feuilles mortes)» երգերի թեմաներով ջազային իմպրովիզներով սկավառակներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում