Հնձան

«Հնձան» ֆիլմը նկարահանվել է 1973 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում։
Սյուժե
Հոր մահվան լուրն ստանալով՝ փոքրիկ տղան չի հավատում և, ի տարբերություն մոր, որը հաշտվելով ամուսնու կորստյան հետ՝ նորից է ամուսնանում, շարունակում է սպասել նրան՝ ամեն օր կայարան գնալով։ Հայրը իսկապես վերադառնում է։ Սակայն ապաքինվելով՝ կրկին ռազմաճակատ է մեկնում ու… զոհվում։
Դերերում
Վահե - Ա. Իսահակյան
Վարդան - Սոս Սարգսյան
Սահակ - Հակոբ Ազիզյան
Սանամ - Ալլա Թումանյան
ծերունի - Վրույր Փանոյան
Հովհաննես - Գուրգեն Ջանիբեկյան
Ելիզավետա - Գալյա Նովենց
կայարանապետ - Ազատ Շերենց
Դրվագներում
Գ. Մարգարյան, Ա. Ավագյան, Լ. Սալաջյան, Հ. Վանյան, Ս. Սարգսյան, Ա. Վաչյան
Ստեղծագործական խումբ
Ռեժիսոր - Բ. Հովհաննիսյան,
Սցենարիստ - Ռ. Հովսեփյան,
Կոմպոզիտոր - Ռ. Ամիրխանյան,
Օպերատոր - Մ. Շահբազյան,
Գեղ․ ղեկավար - Ա. Տարկովսկի: