Խաչմերուկ

«Խաչմերուկ» ֆիլմը նկարահանվել է 1974 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում։
Սյուժե
Երևանի նոր թաղամասերից մեկում փողոց կառուցող հինգ բանվորներ, որոնք տարբեր բնավորություն ու ճակատագիր ունեն, յուրովի են ընկալում ու քննում կյանքի բարդ փոխհարաբերությունները։
Դերերում
Մուկուչ - Ազատ Շերենց
Պետրոս - Ռաֆայել Սարոյան
Կարո - Ֆ. Ասատրյան
Անդրանիկ - Գրիգոր Սարաֆյան
Նինա - Ե. Դեմիդենկո
Շավարշ - Արկադի Հայրապետյան
Պրոֆեսոր - Ա. Վրույր
Մուկուչի կինը - Վերջալույս Միրիջանյան
Անդրանիկի մայրը - Գալյա Նովենց
Դրվագներում
Վ. Միրզոյան, Արմեն Սանթրոսյան, Ա. Մեքինյան
Ստեղծագործական խումբ
Ռեժիսոր - Կարեն Գևորգյան
Օպերատոր - Ալբերտ Յավուրյան
Սցենարը - Մանուկ Մնացականյանի մասն. Կարեն Գևորգյանի ըստ Ժորա Հարությունյանի պիեսի
Կոմպոզիտոր - Տիգրան Մանսուրյան