USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել ՀՀ 100-ամյակին նվիրված համագումարին

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔՈՒՄ

ՀՐԱՎԻՐՎԱԾ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ` ՆՎԻՐՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

(մարտի 21, 2018 թ.)

 

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,

Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության,

Համագումարի հարգարժան մասնակիցներ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից սիրով ողջունում ենք ամենքիդ Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-րդ տարեդարձին նվիրված համաժողովի գումարման առիթով:

Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր հոգևոր եղբոր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախանձախնդրությամբ այսօր մեկտեղվել եք Անթիլիասի մայրավանքում` քննարկելու և արժևորելու հայրենի պետականության վերակերտման պատմական հիշատակները: Մայր հայրենիքում և սփյուռքում այս նշանակալի իրադարձության 100-ամյակին նվիրված բոլոր տոնախմբությունները գալիս են մեզ հիշեցնելու, որ հակառակ դժվարին պատմական անցյալի՝ մեր ժողովուրդը երբեք չի դադարել պայքարել ազատության համար, որը մարդկանց տրված աստվածային շնորհ է:

100-ամյակ առաջ մեր անկախ պետականությունը վերահաստատվեց այնպիսի դժվարին մի ժամանակահատվածում, երբ աշխարհը փոթորկած Առաջին աշխարհամարտի պայմաններում Օսմանյան Թուրքիայում իրականացվում էր հայոց ցեղասպանությունը, իսկ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորքերը սպառնում էին մեր ժողովրդի գոյությանը: Օրհասական պահին ոտքի կանգնեց ժողովուրդը, զինվորական, գյուղացի, հոգևորական մահն անտեսելով մարտի դաշտ էին գնում անդադար հնչող զանգերի ներքո եկեղեցիների և իրենց հավատավոր հոգիներում հայրենիքը պաշտպանելու կոչը Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի: Մայիսյան հերոսամարտերը վկայությունը եղան մեր ժողովրդի քաջարի ոգու և միասնության, որ մի կողմ դնելով կուսակցական ու քաղաքական տարաձայնությունները, բռունցքվեց հանուն նոր ծնվելիք Հայաստանի անկախ Հանրապետության: Ազգային պետականությունը իբրև մեր ժողովրդի նվիրական ձգտումների իրագործում, օրհնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետության դրոշի և բանակի օրհնությամբ, որն աղոթալի խոսքով այսպես է բնորոշել Գևորգ Ե Հայրապետը. «ի սրտե փափագող իմ սիրեցյալ ազգիս երջանկության և իմ պանծալի հայրենիքի և պետության բարգավաճման և հարատևության համար…Հայոց Մայր Աթոռի հնադարյան Ս. Էջմիածնի տաճարում անձամբ մատուցեցի Ս. Պատարագ, օրհնեցի և սրբագործեցի Անկախ, Միացյալ և Մեծ Հայաստանի տոնը…»:

Պետականության վերականգնումը դարձավ մղիչ ու ոգևորիչ ուժ, վստահություն ներշնչեց մեր ժողովրդին իր գալիքի հանդեպ: Այն եղավ նաև վկայություն մեր ժողովրդի նվիրական ու վեհ ձգտումների` կառուցելու ժողովրդավարական, իրավական ու ընկերային պետություն, ազատ ու արդար հասարակական կյանք: Այս ավանդները, հայրենիքի հանդեպ սերը առաջնորդեցին մեր ժողովրդին 1991 թվականին հռչակելու ազգային պետականության անկախությունը, սատարելու արցախահայության ազատ ապրելու իրավունքի իրացմանը, պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները թշնամյաց ոտնձգություններից:

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հոբելյաններն այսօր ոգեշնչման առիթ ու հրավեր են աշխարհսփյուռ մեր ժողովրդին՝ միասնական ջանքեր բերելու հայրենի մեր պետականության զորացման, Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի կարգավորման, մեր Արդար Դատի պաշտպանության նվիրական գործին: Ինչպես անցյալում, այնպես և այսօր և վաղը՝ բազմաթիվ խնդիրների լուծումը առավել դյուրին պիտի լինի մեր ժողովրդի հնարավորությունների մեկտեղման շնորհիվ: Մեր միասնության առանցքը հայրենի մեր երկիրն ու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին են, որոնց շուրջ համախմբված՝ մեր զավակների համար պիտի կառուցենք ապահով, բարօր ու երջանիկ երկիր, պիտի զորացնենք սփյուռքի համայնքները, հետամուտ լինենք ազգային մեր իղձերի իրականացմանը:

Աղոթում ենք առ Աստված, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և անսասան` հայրենի մեր պետականությունը, հավատքի մեջ հաստատուն և իր տեսիլքներին հավատարիմ պահպանի մեր ժողովրդին` ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս:

Շնորհ, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն:

Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan