Քաոս

Քաոս

«Քաոս»-ը 1973 թվականին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին Բաքվում։ Հարուստ նավթաարդյունաբերող Մարկոս աղա Ալիմյանն իր ունեցվածքը կտակում է ավագ որդուն՝ Սմբատին, ով սովորելու մեկնելուց հետո չէր վերադարձել հայրական տուն՝ հորը մեղադրելով մարդկանց թալանելու միջոցով հարստություն դիզելու մեջ։ Սակայն հարստությանը տիրանալուց հետո Սմբատն ինքն է դավաճանում իր հայացքներին։

Մարկոս աղա Ալիմյանի միջնեկ որդին՝ Միքայելը, ում հայրը չէր ուղարկել սովորելու և վարում էր անկանոն ու շվայտ կյանք, ընդհակառակը, կարողանում է փոխել իր կյանքը։

Դերերում

Սմբատ Ալիմյան – Սոս Սարգսյան

Միքայել Ալիմյան – Կարեն Ջանգիրյան

Մարութխանյան – Բաբկեն Ներսիսյան

Սրապիոն Գասպարիչ – Գեղամ Հարությունյան

Շուշանիկ – Ալլա Թումանյան

Զարդարյան – Վաղինակ Մարգունի

Անտոնինա – Իռեն Ազեր

երեխաներ՝

Ալյոշա – Շ. Շահիրյան

Մուսյա – Նաիրա Շահիրյան

Պապաշա – Ազատ Շերենց

Քյազիմ բեկ – Հասան Մամեդով

Նիասամիձե – Գիվի Թոխաձե

Գրիշա – Կարեն Ջանիբեկյան

Մոսիկո – Կիմ Երիցյան

Մելքոն – Լեոնարդ Սարկիսով

Բրյանցև – Իգոր Նագավկին

Ոսկեհատ – Հայկուհի Գարագաշ

Ղալումյան – Վահրամ Եղշատյան

Սուլյան – Երվանդ Մանարյան

Անուշ – Լաուրա Վարդանյան

Մարթա – Արուս Պապյան

Արշակ – Գ. Օրդոյան

Դրվագներում – Լ. Գուլյան, Մայիս Կարագյոզյան, Գարեգին Ասլանյան, Վրույր Փանոյան, Գեն (Գ. Շահնազարյան), Ալեքսանդր Բարուշնոյ, Վլադիմիր Մարչենկո, Արսեն Բագրատունի, Շահում Ղազարյան, Ա. Աղամիրյան, Խ. Նավոյան, Վ. Սմբատյան, Սուրեն Հովհաննիսյան, Լեյլա Եղիազարյան, Սերգուշ Բաբայան

Ստեղծագործական խումբ

Սց. հեղ. Վ. Մելիքսեթյան, բեմ. ռեժ. Լ. Վաղարշյան, բեմ. օպեր. Լ. Աթոյանց, գլխ. նկ. Ա. Շաքարյան, կոմպոզ. Է. Միրզոյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, ռեժ. Ա. Սամվելյան, Հ. Եղիազարյան, օպեր. Ռ. Բալասանյան, զգ. նկ. Գ. Մանուկյան, նկ. դեկ. Մ. Անտոնյան, նկ. դիմ. Վ. Ասատրյան, օպեր. աս. Ս. Սարգսյան, Հ. Հովհաննիսյան, համակց. նկարահանումներ` օպեր. Լ. Աթոյանց, Գ. Վարգին, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Ռ. Երանյան, խմբ. Է. Պայազատյան (Պայազատ), Ա. Հունանյան, տն. Ա. Մելիք-Սարգսյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում