USD
EUR
RUB

Ֆրանսիայում հայ երեխաները երգեցին հայ երեխաների համար

 

Համերգները բարեգործական էին, հասույթը կուղղվի Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի երեխաների կարիքներին:

Շուրջ տասը տարի գործունեություն ծավալած «Աստղիկներ» մանկապատանեկան վոկալ անսամբլի ելույթներ (հիմնադիր՝ Լիլիթ Դանիելյան, գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսան Հարությունյան) Երեւանի եւ հայաստանյան մարզերից «տեղափոխվել» են ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, օրերս էլ անսամբլը վերադարձել է Ֆրանսիա կատարած համերգային ուղեւորությունից:

«Առավոտի» հետ զրույցում Լիլիթ Դանիելյանը նշեց, որ հյուրընկալվել էին Ֆրանսիայի Բրետան շրջանի Տադենի քաղաքապետարանի հրավերով, հետո էլ մանրամասնեց.

«Մեր շրջագայության գաղափարը Մենար ընտանիքինն է, որն ի դեմս այդ ընտանիքի ամուսինների՝ շուրջ տասը տարի է՝ աջակցում են սահմանամերձ Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի երեխաներին, ավելին՝ տեր եւ տիկին Մենարները այս գյուղի տասը երեխաների կնքահայրն ու կնքամայրն են»:

 Անդրադառնալով կայացած համերգներին, մեր զրուցակիցը հայտնեց, որ դրանք ունեցել են բարեգործական նպատակ եւ կրել են «Հայ երեխաները երգում են հայ երեխաների համար» խորագիրը: Ասաց նաեւ, որ ողջ հասույթը Մենար ընտանիքի եւ «Աստղիկների» կողմից ուղղվելու է դարձյալ Ծովակ գյուղի երեխաներին: Գալիք ուսումնական տարում գյուղի առաջին դասարանցիները դպրոց կհաճախեն ապահովված լինելով անհրաժեշտ իրերով ու պարագաներով: Ներկայացնելով Ֆրանսիայում ունեցած համերգները, մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին բաժնում հնչել են Կոմիտասից մինչեւ հոգեւոր, ժողովրդական ու հայրենասիրական երգեր, իսկ երկրորդ բաժնում փորձել են կամրջել հայկական ու ֆրանսիական ժամանակակից հեղինակների սիրված երգերը, օրինակ՝ Ռուբեն Հախվերդյանի «Սա Երեւանն է» եւ Իվ Մոնտանի «Փարիզը երկնքի տակ» երգերը, եւ այլն:

Երկրորդ բաժնում «Աստղիկներին» միացել է տեր եւ տիկին Մենարների դուստրը՝ ճանաչված երգչուհի Անա- Լորը: Յուրաքանչյուր երեկո սկսվել է Կոմիտասի «Հայր մեր»-ով, ավարտվել Ազնավուր-Կարվարենցի «Քեզ համար, Հայաստան» ստեղծագործությամբ:

Զրույցի ընթացքում Լիլիթ Դանիելյանն ասաց նաեւ, որ «Աստղիկներին» ընդունել է Տադենի քաղաքապետ Էվլին Տորոնը, որի ողջույնի խոսքը հենց հաջորդ օրը ամբողջությամբ տեղ է գտել ֆրանսիական որոշ պարբերականներում: 

«Տիկին Տորոնը խնդրեց մեզ իր շնորհակալական խոսքը գրության տեսքով հանձնել Երեւանի քաղաքապետին եւ մշակույթի նախարարին»,- հավելեց նա: Հետաքրքրությանը՝ երբեւէ հնարավորություն կունենա՞նք Երեւանում ունկնդրելու Անա-Լոր Մենարին, տիկին Դանիելյանը հավաստիացրեց, որ մինչ Ֆրանսիա կատարած ուղեւորությունը, որ կայացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Արմեն Ամիրյանը ցանկություն է հայտնել ֆրանկոֆոնիական միջոցառումների շրջանակում Երեւանում եւ մարզերում անցկացվող նախագծերին հանդիպել նաեւ «Աստղիկներ» անսամբլին եւ երգչուհի Անա-Լոր Մենարին:

«Աստղիկները» ժամանակին Երեւանում եւ մարզերում ելույթներ են ունեցել ճանաչված մի շարք երաժիշտների հետ, այդ թվում՝ Ռուբեն Հախվերդյանի, Մարթեն Յորգանցի, իսկ Լիլիթ Դանիելյանի երաժշտությամբ, Արա Ասատուրյանի ռեժիսուրայով՝ կամերային երաժշտական թատրոնում բեմադրվել է խորեոգրաֆիկ ներկայացում՝ ըստ Նահապետ Քուչակի հայրենների:

Ի դեպ, Լիլիթ Դանիելյանը հանդես է եկել նաեւ անհատական գեղանկարչական ցուցահանդեսներով Հայաստանում եւ Ֆրանսիայում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan