USD
EUR
RUB

Գևորգ Հակոբյան, Քելե լաո

 

 

Գևորգ Հակոբյան անուն-ազգանունը քչերը գիտեն, փոխարեն աշխարհում չկա գեթ մեկ հայ, որ չիմանա նրա նշանավոր երգի այս տողերը` «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր, Էրթանք ըն ձոր, քաղենք մատղաշ խավրծիլ, Քաղինք, քաղինք, էնինք մըզի ճար ու դեղ, Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր»:

Համազգային աղոթքի վերածված այս երգի հեղինակը պատահական մարդ չէր, որ հայտնվեց, ընդամենը գրեց այս երգը և գնաց:

Գևորգ Հակոբյանը ծնվել է 1932 թվականին՝ Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղում, Մուշ-Սասուն աշխարհից բռնագաղթված տարագիրների ընտանիքում:

Ծնողների և համագյուղացիների կարոտն ու մորմոքը սրում Գևորգի հայրենաբաղձության զգացումները և նա իրեն նվիրում է նրանց հոգու գանձերը գուրգուրելու և սերունդներին փոխանցելու գործին:

Գևորգ Հակոբյանը սկսում է ստեղծագործել, գրում է երգեր ու բանաստեղծություններ: Դրանցում անհատական ու համազգային ապրումներն այնքան են միաձույլ, որ թվում է, թե ինքը ժողովուրդն է ստեղծել այդ ստեղծագործությունները: Բանահյուսական խոսքի ու մեղեդու տարերքն այնքան բնական ու հարազատ էր նրան, որ նույնիսկ այդ երգերի հեղինակային պահանջ չէր ներկայացնում: Առանձնահատուկ ջանասիրությամբ զբաղվում է մանուկների դաստիարակությամբ, ստեղծում է «Ծովասար» մանկական երգչախումբը` նրանց սրտերում վառելով հայրենասիրության կրակ, հայ երգը գիտակցաբար ընկալելու և վերարտադրելու մշակույթ:

«Քելե լաոն» 88-ի թեժ օրերին նոր կյանք առավ, հնչեց Ազատության հրապարակում, ծավալվեց, գնաց ու հասավ մինչև Արցախ, փոթորկեց զենք բռնած հայորդիների սրտերը, դարձավ ազատամարտ ու մեծ հաղթանակ: Իր տարիների մտորումներն ու երազանքները դարձրեց մի գեղեցիկ վիպասք` «Ծովասարի կակաչները» անունով:

Այսօր հարցրեք յուրաքանչյուր սասունցու` ով էր Ժորա Հակոբյանը և կտեսնենք` ինչ ժպիտ է փայլում նրանց դեմքին և ինչ հպարտությամբ են նրանք խոսում մայրենիի փայլուն ուսուցիչ, արձակագիր, բանաստեղծ, բանահավաք մտավորականի մասին:

Գևորգ Հակոբյանն իր ստեղծագործությամբ և հատկապես այդ ստեղծագործության թագն ու պսակը կազմող «Քելե լաո»-ով կարևոր դասեր է հղում մեզ` երբեք տուրք չտալ սեփական զգացողությունների գայթակղությանը, լինել այնպես բնական, ազնիվ ու պարզ, ինչպես ժողովուրդը, և ժողովուրդն անմիջապես կգնահատի դա և կհամարի իրենը:

Գևորգ Հակոբյանն իր կերպարով հիշեցնում էր միջնադարյան դպիրների, ովքեր իրենց կյանքի գերագույն խնդիրն էին համարում ոչ թե սեփական անձի ընդգծումը, այլ վերին ճշմարտությանը ծառայելն ու փոխանցելը սերունդներին: Այդ ազնվագույն մարդը վաստակել է հիշվելու և մեծարվելու պատվին:

Հիշենք այդ նվիրական անունը` Գևորգ Հակոբյան:

Քելե’ լաո

Քելե’ լաո, քելե’ երթանք մըր էրգիր,
Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ,
Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր:
Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,
Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,
Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա,
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր:
Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին,
Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին,
Քարեր առանց մըզի արցունք կըթափին,
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր:
Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին,
Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին.
Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր,
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր:

Հեղինակ՝ Գևորգ ՀԱԿՈԲՅԱՆ
Կատարում՝ Գոհար Գասպարյանի
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ Գուսան Աշուղ

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan