Ագռավն ու բազեն

Ագռավն ու բազեն

Չալ բազեն տեսավ աղավնիներին
Եվ զգույշ հասավ հեռու ամպերին:
Հանկարծ քարի պես դեպի ցած նետվեց,
Հրաշք երամը երկնին փարվեց:

Սև ագռավն ասաց. “Է՛, եղբա՛յր, սև թռա՛վ”,
Բազեն մրմնջաց. ” Քեզ ի՞նչ, սև ագռավ”:
Ագռավը զգաց արհամարհանքը,
Շուտով ավարտվեց բազեի կյանը:

Սիրուն էր բազեն, ափսոս, շատ ափսոս,
Բայց որսորդն էլ է մեկ-մեկ դառնում որս:

Գագիկ ՓԱՐՎԱՆԱՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում