Վանա կատուն

Վանա կատուն

Բրդոտ ոտքերով, թաթերը՝ բարձիկ,
Բակում շորորում, քայլում է ձիգ-ձիգ,
Բամբակյա վիզը, մեջքը շոյելիս
Ձյունե մազերը կայծեր են տալիս:

Գորգին է պառկում՝ գլուխը ցցած,
Կարծում է՝ այն իր պատվին է գցած,
Թախտին է բազմում հպարտ, փառավոր,
Ասես թե լինի հայտնի թագավոր։ 

Աշխատասեր է մեր Վանա կատուն.
Երբ կերը քիչ է, որսի է գնում,
Վանա տառեխ է խոր լճից բռնում
Եվ հպարտ-հպարտ որսը վայելում:

Բյուրեղյա աչքերն ունեն երկու գույն՝
Մեկը դեղին է, մյուսը՝ երկնագույն,
Տիրոջ գովեստին անվերջ սպասում,
Եվ նար անդավ սերն է վայելում:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում