Խոստովանություն

Խոստովանություն

Մի ծերունի գրիչ վերցրեց,
Հուշատետրում այսպես գրեց.
– Ես ապրեցի հարյուր տարի,
Օրեր տեսա չար ու բարի,
Շատ-շատերը ինձ օգնեցին,
Ես էլ՝ նրանց ձեռք մեկնեցի:
Շատ ապրեցի, շատ բան տեսա,
Կյանքի ճամփով շատ քայլեցի,
Միայն մորս պարտք մնացի,
Քանզի սերս քիչ տվեցի:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում