Երանի․․

Երանի․․

Երանի թե միշտ հաշտ լինեն
Շունն ու կատուն, գայլն ու գառը,
Չար չլինի այս աշխարհում,
Բարի դառնա մարդը, դարը:

Հանկարծ կատուն թե ջուրն ընկնի,
Շո՜ւնը նրան ջրից հանի,
Իսկ սարերում թե բուք լինի,
Գառը գայլին իր տուն տանի:

Ախ, երանի այսպես լինի:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում