Հավքի երգը

Հավքի երգը

Մի սևփետուր աննման հավք՝
Նուրբ թևերով թափանցիկ,
Երգը շուրթին՝ շողն արևի,
Խառնեց երգին անտառի:

Հետո փարվեց թփին մոշի,
Կտցեց մոշը քաղցրանուշ,
Եվ կարկաչուն երգը նրա
Արձագանքվեց անտառում:

Լուսաբացը ցնծաց բարի,
Բնությունը արթնացավ,
Հավքի երգով լցվեց կյանքը,
Ողջ աշխարհը տաքացավ:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում