USD
EUR
RUB

Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին․ «Դա սարսափելի քայլ էր»

 

Aravot.am-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մեր երկիրն այս տարի ներկայացված չէ Կաննի կինոշուկայում:

«Դա մերժվել էր Կինոկենտրոնի տնօրենի կողմից, մեր պատվիրակությունը ինքը չի ցանկացել ներկայացնել»,-ասաց Արսեն Բաղդասարյանը: Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են եղել մերժման հիմքերը:

«Ես չեմ կարող համաձայնել իր հիմքերի հետ, օրինակ՝ դա այն է, որ գտնվել ենք խառը վիճակում, ծրագիրն իր կարծիքով անհրաժեշտ չէր եւ այդ պատճառով պատվիրակություն չի եղել», - ասաց ֆիլմ հանձնակատարը:

Ապա հավելեց. «Իմ կարծիքով, դա սարսափելի սխալ քայլ էր, ժամանակի խնդիր, որ պետք է լուծվի: Մենք արդեն համաշխարհային շուկայում Հայաստանն ենք ներկայացնում, մանավանդ այս բոլոր դեպքերը, որ եղան, լավ PR կարող էին լինել մեզ համար, սակայն մենք չկարողացանք ճիշտ օգտագործել ու մեզ ճիշտ ներկայացնել»:

Ի դեպ, լրագրող, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում Կաննից գրառում էր կատարել եւ տեսանյութ հրապարակել, ինչը բուռն քննարկում է առաջացրել:

«Եռակի օսկարակիր Էմանուել Լյուբեցկու սարսափազդու երազի ոճում նկարահանված այս հոլովակը կոչված է պատկերելու փեթակի սառնարանի վրայի տիպ-լոգոյի տեսքով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչա-խորհրդանշական առումով միակ ներկայությունը Կաննի 71-րդ կինոփառատոնի միջազգայի կինոշուկայում (չշփոթել բուն փառատոնի հետ, որտեղ ներկայության մասին առայժմ խոսք էլ չի կարող գնալ):

Մի կողմ դնելով, ինչ խոսք՝ ոչ ուրախալի փաստը, որ Կաննի կինոշուկայի Բրիտանիկայի հաստության կատալոգում պաշտոնական Հայաստանը տողով անգամ նշված չէր, այնուամենայնիվ քյոռ-քյոռ խարխափելով անցնենք կինոշուկայի ներսը, որտեղ բախվում ենք էլ ավելի ամոթալի փաստի, որը մեր ականջին հեգնանքով շշնջում է՝ «Ազիզ ջան, այս տարի Կաննի կինոշուկայում Հայաստանը տաղավար չունի»՛:

Իսկ այս «տաղավար» կոչվածն էլ, որ տեսնում եք, բայց ավելի լավ կլինի չտեսնելու տայիք՝ Հայաստանինը չէ, այլ մի սփյուռքահայ անհատի, որն այս ամբողջ՝ առանց այն էլ մի թիքյա տաղավարի 1/3-ը (մի կես մետր քառակուսի) տվել է 3 հայ ռեժիսորների, մինչդեռ այդ երեքը՝ Արտյոմ Բաղդասարյանը, Ելենա Արշակյանը և Մերի Աղախանյանը պաշտոնապես հաղթել էին կազմակերպված հայաստանյան մրցույթում և ժամանել էին Կաննի կինոշուկա Հա-յաս-տանը #դուխով ներկայացնելու»,- իր էջում գրել է Կարեն Ավետիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Հավելենք, որ անցյալ տարի եւս Կաննի կինոշուկայում տապալում ենք ունեցել, որի մասին հետաքննություն էր հրապարակել «Հետքը»

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan