USD
EUR
RUB

Քիշնևից և Մինսկից հետո՝ նույն նպատակով Երևանում

 

Երեւանյան ֆորումը եւս կնպաստի երիտասարդ թատերական գործիչների միջեւ ստեղծագործական շփումների ամրապնդմանը

Երեւանում մայիսի 15-ին մեկնարկած ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի Երիտասարդական թատերական ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչեւ մայիսի 21-ը:

«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նախ հիշեցրեց, որ երեւանյան ֆորումը երրորդն է՝ Քիշնեւից եւ Մինսկից հետո, մասնակցում է 11 երկիր:

«Ֆորումի նպատակը նույնն է՝ երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչ, բեմանկարիչ, դրամատուրգ եւ քննադատ) միջեւ ստեղծագործական շփումների ամրապնդումը, երիտասարդական, թատերական, մշակութային հարթակ ստեղծելու ու սերտ գործակցելու համար: Ի վերջո, սա բացառիկ հնարավորություն է համախոհներին հանդիպելու, գործակցության եզրեր հաստատելու եւ համատեղ նախագծեր իրականացնելու համար: Երեւանյան ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից:

Առաջինը՝ մասնակիցների համար վարպետության դասեր կանցկւացնեն ոլորտի ականավոր գործիչները, օրինակ՝ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը: Բեմադրիչների արվեստանոցի ու դրամատուրգների սեմինարների ղեկավարն է Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովը: Թատերական քննադատների կլոր սեղանները կղեկավարեն ճանաչված տեսաբաններ Մարիա Խալիզեւան եւ Ալլա Շենդերովան: Ֆորումի ծրագրի երկրորդ մասում յուրաքանչյուր երկիր կցուցադրի մեկ ներկայացում՝ փորձագիտական խորհրդի կողմից ընտրված եւ նախորդ երկու տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ: Հաղթող ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան միջազգային փառատոնին: Փորձագետների խմբի նախագահն է ռեժիսոր, երաժիշտ, դերասան Վլադիմիր Պանկովը, իսկ խմբում ընդգրկված են ճանաչված անուններ՝ Ռուսաստանից դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովը, թատերական քննադատ Ելենա Դյակովան, Ուզբեկստանից ռեժիսոր, կոմպոզիտոր Արտյոմ Կիմը եւ այլն»,- տեղեկացրեց պարոն Ղազանչյանը:

Նախօրեին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում ցուցադրված էին մասնակից երկրների բեմանկարիչների աշխատանքներ: Բոլոր ժամանակներում բեմանկարչության ոլորտում երկու դասական մոտեցում կա, մեկը՝ նկարիչը իրականացնում է ռեժիսորի մտահղացումը եւ երկրորդ՝ նկարիչը ռեժիսորին է ներկայացնում բեմի ձեւավորման իր լուծումը: Հաճախ բեմանկարիչը հանդես է գալիս միեւնույն ժամանակ որպես զգեստների նկարիչ: Դասական այս մոտեցումներից բացի, վերջին շրջանում հանդիպում ենք ժամանակակից ռեժիսուրայով բեմադրությունների, որտեղ նկարչական ձեւավորումը բացակայում է, փոխարենը լույսերի խաղով են փորձում լուծել խնդիրը: Մեր օրերում էլ կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե 3D ձեւաչափը կրակուպատիժ է նկարիչների համար:

Այս դիտարկումների առիթով «Առավոտը» զրուցեց բեմանկարիչներ, Լիտվայից Իրինա Կոմիսսարովա-Սլավգորոդսկենեի , Հայաստանից Մարիամ Մուրադյանի եւ Բելառուսից Անդրեյ Ժիգուրի հետ: Վիլնյուսից ժամանած հյուրը՝ հետեւություն անելով իր ոչ երկարամյա փորձից, վստահ է, որ բարձրարվեստ բեմադրություն իրականացնելու համար պետք չէ աշխատանքներում ներգրավված օղակներից մեկը, եթե դա նույնիսկ բեմադրիչն է, դիկտատոր լինի: Հիշեց իր դասախոսի՝ ռեժիսոր, պրոֆեսոր Լարիսա Լամակինայի խոսքը՝ «բեմանկարիչը ռեժիսորի աչքն է»: Հետո էլ հավելեց. «Ամեն դեպքում, ճիշտ է, երբ աշխատանքի բաժանում է լինում: Ես ողջունում եմ, երբ բեմանկարիչը հանդես է գալիս զգեստների դիզայներ նույնպես: Աշխատում եմ նաեւ լուսային նկարիչների եւ ինժեներների հետ: Այս պահին սկսել եմ առաջին բեմադրությունս 3D ձեւաչափով: Վերջինս նույնպես ողջունում եմ, պարզ պատճառով՝ մինիմալ միջոցներով կարելի է ստանալ ակնահաճո արդյունք»:

Բելառուսցի բեմանկարիչը, որն ընդամենը 34 տարեկան է եւ 20-ից ավելի աշխատանքների հեղինակ, հետեւյալն ասաց. «Ապագա ներկայացման կոմպոզիտորը, խորեոգրաֆը, բեմանկարիչը եւ մյուս մասնագետները դեռ բեմական փորձերից առաջ, ավելին՝ այն պահից սկսած, երբ ռեժիսորը ծանոթանում է սցենարին, պետք է համախմբվեն վերջինի շուրջ: Հաճախ միաժամանակ հանդես եմ եկել որպես զգեստների դիզայներ, բայց վերջերս մի ներկայացմանը ես հրավիրեցի հատուկ զգեստների նկարչի, որովհետեւ դա պատմական գործ էր… Սիրում եմ նաեւ, երբ ինձ տրվում է ընդարձակ տարածք, որտեղ բեմանկարչությունը պետք է իրականացվի լույսերի միջոցով: Այստեղ սերտ համագործակցում եմ լուսային ինժեների հետ: Ինչ վերաբերում է 3D ձեւաչափին, նախընտրածս աշխատաոճը մանրակերտով աշխատելն է: Կարճ ասած՝ տարերքի մեջ եմ, երբ սեփական ձեռքով եմ էսքիզները պատրաստում»:

Հայաստանցի մասնագետի կարծիքն էլ հետեւյալն է. «Բեմանկարիչն է թելադրում ռեժիսորին, բայց ըստ էության բեմադրություն իրականացնելը թիմային աշխատանք է: Անկեղծ ասած՝ նախընտրում եմ հանդես գալ նաեւ զգեստների նկարիչ: Դեռեւս միակ փորձը Կոմեդիայի թատրոնում Սամվել Խալաթյանի սցենարով, Անուշ Սարգսյանի ռեժիսուրայով «Միայն քեզ եմ սիրում» ներկայացումն է: Լույսերով բեմի նկարչական լուծմանն էլ եմ կողմ, կողմնակից եմ նաեւ 3D ձեւաչափին. ի վերջո, պետք է քայլել ժամանակի հետ…: Գլխավորը՝ լավ արդյունք, հանդիսատեսին բավարարող ներկայացում ստեղծելն է, ինչը, կրկնում եմ՝ միանշանակ, թիմային աշխատանք է»:

Հավելենք, որ հայ թատրոնն ու կինոն ունեցել են եւ ունեն հիանալի նկարիչներ՝ Եվգենի Սաֆրոնով, Միքայել Առաքելյան, Պատո Անանյան, Ավետիս Բարսեղյան, Գրետա Նալչաջյան, Գաստելո Գասպարյան եւ այլն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan