Մարտինը
20/05/2018 16:10
Նմանատիպ
Մարտինը մանկուց իր հայրիկի հետ
Գնում էր սարեր, դաշտ ու արահետ
Եվ նա շատ չանցած թուղթ, մատիտ վերցրեց,
Այն, ինչ տեսնում էր թղթին պատկրեց:
Հայրը գնեց շատ ներկեր ու վրձին,
Նվիրեց սպիտակ իր սիրելի ձին,
Որ երբ ցանկանա, սարեր բարձրանա,
Նկարի ինչ-որ սիրտը ցանկանա
Տղան մյուս օրը սպիտակ ձին նստեց
Ու ամբողջ օրը դաշտում անցկացրեց,
Արարատ լեռը սիրով նկարեց
Եվ ուրախ հոգով հորը նվիրեց:
Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։