USD
EUR
RUB

Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին. երգահան Մասիս Առաքելեանը շուտով Հայաստանում կլինի

 

Բեռլինաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելեանը հունիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայանա մենահամերգով, որը նվիրում է Էրեբունի-Երևանի 2800-ամյա տարեդարձին։ Նա կներեկայացնի Կոմիտասի, Ռոբերտ Շումանի և իր հեղինակային ստեղծագործություններից:

Կոմպոզիտոր Մասիս Առաքելեանի ստեղծագործական և համերգային գործունեությունն ուղղված է հատկապես հայ երաժշտության ճանաչմանն ու տարածմանն աշխարհում։ Նա համերգներով հանդես է գալիս աշխարհի ամենատարբեր երկրներում: Առաքելեանը մշակում է հին և ժամանակակից հայկական լիրիկական ստեղծագործություններ՝ դասական երգեցողությամբ նոր հնչողություն տալով նրանց։

Արվեստագետի առավել սիրված և հայտնի ծրագրերից «Կռունկ»-ը երաժշտական մի ճամփորդություն է, որտեղ հարյուրավոր տարիներ արևելքի և արևմուտքի մշակույթներն իրենց ճոխությամբ ու շնորհով հարստացնում են միմյանց։

Մասիս Առաքելեանը երևան է բերում Կոմիտասի բազմաթիվ երգերի թաքնված մոգական գաղտնիքները, նորովի Է բացահայտում Սայաթ-Նովայի երաժշտությունը և այլն։ Նա կազմել և ներկայացնում է իր սեփական պոեզիան, կոմպոզիցիաներն ու նոր գեղարվեստական մշակումները վերջին երեք հարյուր տարվա հայկական երգարվեստից։

Հնդկաստանում տեղի ունեցած նրա մենահամերգին, որի ընթացքում երգել է միայն հայերենով, ներկա են եղել ավելի քան 150 ազգերի ներկայացուցիչներ։ Հանդիսատեսից բազմաթիվ մարդիկ կիսելով իրենց տպավորությունները ոգևորությամբ նշել են. «Կարևոր չէր, որ բառերը չհասկացանք։ Երաժշտությունն այնքան ազդեցիկ է, որ ուղղակիորեն մտնում է մարդու սիրտը»։

Մասիս Առաքելեանը ծնվել է Սպահանում (Իրան)՝ հայկական ընտանիքում։ Նա տասնմեկ տարեկանում սկսել է իր եկեղեցական երգեցողության կրթությունը հայ դիրիժոր Մովսես Փանոսեանի մոտ՝ որպես մենակատար։ Տասներեք տարեկանում արդեն Իրանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված երիտասարդական թատերական մրցույթում ստացել է առաջին մրցանակը։ Մասնագիտական կրթություն է ստացել նաև Գերմանիայում՝ որպես դասական տենոր և կոմպոզիտոր։ Ապրում և ստեղծագործում է Բեռլինում։

Մասիս Առաքելեան կոմպոզիտորը երգեր է սկսել գրել դեռ քսան տարեկանից: Նա մշակում է նաև հին և ժամանակակից հայկական, պարսկական և այլ լիրիկական ստեղծագործություններ: Ունի բազմաթիվ նոր գործեր, որոնք դեռ չի ներկայացրել հանդիսատեսին:

Արվեստագետը ստեղծել և ղեկավարել է Բեռլինի հայկական համայնքի երգչախումբն ու նվագախումբը։ Ինչպես նաև «Մագումա» ջազ խմբի հիմնադիրներից է: Մասիս Առաքելեանն ընթացիկ տարվա սկզբին հիմնադրել և ղեկավարում է Բեռլինի նորաստեղծ հայկական կիրակնօրյա «Գիտելիք» դպրոցի մանկական երգչախումբը։ Ներկայումս շրջագայում է համերգներով՝ իր «Կռունկ» և «Երկխոսություն» ծրագրերով։

Նրա «Կռունկ» ձայնասկավառակում տեղ գտած մի շարք Կոմիտասի, Սայաթ - Նովայի, Գրիգոր Թալյանի, Ազնավուրի և իր սեփական աշխատանքներն իր իսկ կատարմամբ բոլորովին նոր մոտեցում ու հմայք են տալիս սիրված և ճանաչված ստեղծագործություններին՝ մնալով երաժշտական բարձր մակարդակի վրա։

Հեղինակ՝ Գայանե Առաքելյան

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan