USD
EUR
RUB

Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար

 

Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին մասնակցելու համար դիմած երաժիշտների նախնական լսումների արդյունքները։ Ըստ այդմ՝ մրցույթի առաջին փուլին մասնակցելու իրավունք է ստացել աշխարհի 9 երկրի 16 թավջութակահար։ Այս մսին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ նրանք են՝ Ֆյոդր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Սևակ Ավանեսյան (Հայաստան/Բելգիա), Սերգեյ Բուլգադարյան (Ռուսաստանի Դաշնություն), Սանդրա Լիդ Հագա (Նորվեգիա), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հայջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Աննա Կոշկինա (Ռուսաստանի Դաշնություն), Կյունգ Ջուն Լի (Կորեայի Հանրապետություն), Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ժաննա Մինիոտաս (Ռուսաստանի Դաշնություն), Վարդուհի Միրզոյան (Հայաստան), Միքայել Պետրոսյան (Հայաստան), Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա), Կենտա Ունո (Ճապոնիա)։

Խաչատրյանի միջազգային մրցույթը տեղի է ունենալու հունիսի 6-14-ը թավջութակ մասնագիտությամբ։ Այն կանցկացվի երեք փուլով՝ առաջին փուլ (հունիսի 7-8), կիսաեզրափակիչ (հունիսի 9-10) և եզրափակիչ (հունիսի 12-13)։ Առաջին և կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Երաժշտական հեղինակավոր ստուգատեսն այս տարի մեծ խորհուրդ ունի. կայանում է Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյանական տարում։ Մրցույթի ընթացքում ամեն տարի մեծ տեղ է տրվում Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմանը։ Մրցույթի այս տարվա պարտադիր ծրագրի մեջ ներառված են Խաչատրյանի մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան և ըստ ընտրության՝ Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։ Ի դեպ, ինքը՝ Խաչատրյանը, նույնպես թավջութակահար էր և այս գործիքի համար գրել է մի քանի ստեղծագործություն։

Խաչատրյանի միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Խաչատրյանի միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։

Խաչատրյանական մրցույթի մասին այլ մանրամասներ կարող եք ստանալ http://khachaturian-competition.com/ կայքից։

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan