Արևի շողը

Արևի շողը

Արևի շողը սարերին դիպավ
Եվ նրանց շոյեց,
Արևի շողը քարայրը մտավ,
Հովվին արթնացրեց,
Արևի շողր դաշտերին փարվեց
Ու ձյունը հալվեց,
Ձորերը հալված ձյունով լցվեցին,
Գետը կարկաչեց,
Արևի շողը խոր անտառ իջավ
Եվ այն կանաչեց,
Սոխակի երգը մարդկանց արթնացրեց
Ու անտառ կանչեց:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում