Ծառատունկ

Ծառատունկ

Մեսրոպ պապն այգուց նուրբ շիվեր հանեց
Եվ իր թոռներին հերթով բաժանեց,
Որ պարապ հողը տաք այգի դառնա,
Եվ ամեն մի ծառ անուն ունենա: 

Մարատ, Արարատ, Մարիամ ու Սևակ,
Մարտիրոս, Գագիկ, նաև՝ Արուսյակ…
Թոռները պապի տնկիներն առան
Եվ երգով զվարթ հին բակը մտան:
Երբ տնկիները հողին հանձնեցին,
Մեսրոպ պապին էլ համբույր տվեցին,
Զուռնա ու դհոլ պարի կանչեցին,
Մարդկանց նորատունկ այգի բերեցին:

Կարինե տատի բլիթները տաք,
Թոնրի հացն անուշ, գոճին՝ խորոված
Սեղանին բազմած՝ հացի կանչեցին…
Դարձավ մի մեծ տոն հին բակում պապի:

Հիմա ժպտում են ծիրանը ծավի,
Տանձենին դալար և ընկուզենին,
Թուզը մեղրահամ, նուշն ու նուռն անուշ,
Հար կանչում են տուն իրենց տերերին:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում