Չարն ու բարին

Չարն ու բարին

Չարն ու բարին հանդիպեցին
Խոր անտառում լուսաբացին,
Որս արեցին, ճաշ եփեցին,
Հոգնած ընկան ու քնեցին:

Ագահ չարը քնից զարթնեց,
Ճաշը կերավ, հյութը խմեց,
Կեղտոտ այդպես ու անլվա
Կրկին պառկեց, անուշ քնեց:

Բարի լույսին բարին զարթնեց,
Տեսավ չկա ոչ ճաշ, ոչ հաց,
Մոշենուց մի սև մոշ պոկեց
Ազնիվ ձեռքով այսպես գրեց՝
“Իմ բաժինն էլ թողնում եմ քեզ,
Ագահ հոգիդ բաժանեց մեզ”:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում