Աիդան

Աիդան

Նապաստակի պես թմբլիկ՝
Կա մի սիրուն, համեստ բալիկ,
Որ գերում է չքնաղ պարով,
Ուրախանում ծնողներով:

Ասես լինի թավշածաղիկ,
Անուշաբույր, հագին՝ ցողիկ,
Ձեռքում ունի արծաթե թուր,
Շողշողում է ինչպես վառ հուր:

Բարի մարդիկ թող քեզ սիրեն,
Բարիք տան քեզ, ճամփադ օրհնեն,
Մորեղբորդ չմոռանաս,
Նրա սիրով միշտ ծովանաս:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում