Իմ դեղձանիկները
22/05/2018 17:20
Նմանատիպ
Քաղցր երգում են իմ ծիտիկները
Հայրը ու որդին ջերմ ձայնակցելով,
Ես էլ երգելով իմ իսկ երգերը,
Նրանց միանում շատ մեղմ սուլոցով:
Ուսուցիչ հայրը, հենց որ երգում է
Աշակերտ որդին, նուրբ մեներգում է:
Կողքից լսողին այնպես է թվում,
Թե մենք երեքով նույն երգն ենք երգում:
Իսկ մայրը նստած իր զույգ ձվերին,
Հիանում է իր տան անդամներով,
Ու վեր նայելով կապույտ ամպերի,
Սպասում հիանալ նոր երգիչներով:
Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։