USD
EUR
RUB

«Կինս րոպեներն էր հաշվում, թե երբ պետք է օդանավը վայրէջք կատարի Երևանում»

 

Շվեյցարաբնակ ռուս ջութակահարուհի Մարիա Սոլոզոբովայի հայկական արմատների, «սարսափելի» Շուբերտի եւ Էդուարդ Թոփչյանի հետ համագործակցության մասին:

Շուրջ քառորդ դար, երկաթյա վարագույրը բացվելուց հետո, առաջին անգամ հյուրախաղերով հայրենիք են այցելում ոչ միայն սփյուռքահայ արվեստագետներ, այլեւ հայկական ծագում ունեցող բազմաթիվ, այս դեպքում՝ երաժիշտներ: Օրերս Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ծնունդով Մոսկվայից շվեյցարաբնակ, հայկական ծագում ունեցող ջութակահարուհի Մարիա Սոլոզոբովան:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե 2000թ. Ավստրիայում Բրամսի անվան, այնուհետեւ Ցյուրիխում Մոցարտի, հետո Շվեյցարիայում Վարգայի, ավելի ուշ՝ Իտալիայում Լիպիցերիի անվան միջազգային մրցույթներում գլխավոր մրցանակներին արժանանալուց հետո սկսվել ու շարունակվում են իր հյուրախաղերը աշխարհում, հեղինակավոր նվագախմբերի եւ դիրիժորների ընկերակցությամբ: «Իսկապես երկար ժամանակ կպահանջվի թվարկել անուններ, ասեմ նաեւ, որ սիրահար եմ կամերային երաժշտության եւ հանդես եմ գալիս դարձյալ հանրաճանաչ գործընկերներիս հետ: Ստեղծագործական կյանքում նվաճում եմ համարում Ցյուրիխում իմ կողմից հիմնած ամենամյա, չորս համերգներից բաղկացած «Classical Highlights» համերգաշարը, որի նպատակն է ներգրավել տարբեր երկրների երաժշտարվեստի ոլորտը ներկայացնող երիտասարդ երաժիշտներին:

Շուրջ 8 տարի է՝ համերգաշարի տնօրենի պարտականությունները կատարում է ամուսինս՝ IT ոլորտի մասնագետ Պատրիկ Նոեն Շվանդերը: Ժամանակին այս համերգաշարում իր արվեստը ցուցադրեց մաեստրո Թոփչյանը, որի հետ, ի դեպ, առաջիկա մի շարք ծրագրեր ունենք իրականացնելու»: Զրույցին ներկա ջութակահարուհու ամուսինը հավաստիացրեց, թե իր խոսքերով՝ «Կինս՝ Մարիան, րոպեներն էր հաշվում, թե երբ պետք է օդանավը վայրէջք կատարի Երեւանում: Առանց մանրամասներ հաղորդելու ասաց, որ կնոջ հայրական կողմից պապն ու տատը հայեր են եւ հայոց պատմության ու հայկական մշակույթի մասին ինքը տեղեկացել է տիկնոջից:

Կայացած համերգում Մարիա Սլոզոբովան հանդես եկավ Մոցարտի Ջութակի թիվ 4 կոնցերտի մեկնաբանմամբ: «Մոցարտն իր 6 կոնցերտներում տալիս է կերպարային ինքնուրույն լուծում, որը նրա ստեղծագործական երեւակայության թռիչքի եւս մեկ ապացույցն է: Եռամաս այս ստեղծագործությունները, իմ կարծիքով, աչքի են ընկնում հատկապես դրանց միջին մասերը, որոնց վրա բացահայտ ազդեցություն է գործել հենց մոցարտյան օպերային արիաների մեղեդայնությունը,- ասաց մեր զրուցակիցն ու ժպիտով հավելեց,- գուցե հայկական գենի միջոցով է ինձ փոխանցվել ցանկացած երկի հատկապես մեղեդային հատվածների նկատմամբ բացառիկ վերաբերմունքը»:

Ջութակահարուհին զրույցի ընթացքում անդրադարձավ նաեւ ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Շուբերտի 9-րդ սիմֆոնիայի մեկնաբանմանը. «Երգային թեմաների հիման վրա գրված այս սիմֆոնիան պատկանում է հենց կոմպոզիտորի հիմնած «երգային սիմֆոնիզմի» տարատեսակին: Այս երկն առանձնանում է իր անսովոր մեծ ծավալով (շուրջ 1 ժամ) եւ երաժշտական կերպարների բազմազանությամբ: Դիրիժորի կողմից բարդ է այդ 1 ժամ հնչող երաժշտությունը պահել հսկողության տակ: Դիրիժորի կողմից առանց չափազանցության մեկ վայրկյան շեղումը կարող է ճակատագրական լինել: Պետք է ասեմ, որ Էդուարդ Թոփչանն ու նվագախումբը իսկապես պատվով դուրս եկան»:

Ի դեպ, մինչ համերգը՝ Էդուարդ Թոփչյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ առաջին անգամ է ղեկավարում Շուբերտի 9-րդ սիմֆոնիան եւ, իր խոսքերով՝ «նման երաժշտությունից վախենում եմ»: Ռեպլիկին՝ ուրիշ ինչի՞ց է վախենում, դիրիժորն ասել էր. «Երաժշտությունից դուրս՝ ոչնչից: Վախենում եմ նաեւ Մալերի, Բրուքների… սիմֆոնիաներից նույնպես»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan