Նարե Արղամանյան․ Ծիրանի ծառ

Նարե Արղամանյան․ Ծիրանի ծառ

Ծնվել է 1989 թվականին՝ Վանաձորում, Սպիտակի երկրաշարժի դժվար տարիներին։

Նարեի մայրը նույնպես դաշնամուր է նվագել և այդ դժվար տարիներին նրանց երեկոներն անց են կացվել մոմի լույսի ներքո՝ երաժշտություն ունկնդրելով։

Վաղ տարիքից սկսել է նվագել դաշնամուր, հաճախել երաժշտական դպրոց։ 1996 թվականին մասնակցել է «Ամադեուս» մրցույթին, որը տեղի է ունեցել Երևանում։ Այստեղ նրան նկատում է անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովը և առաջարկում է Նարեին ուսումը շարունակել Երևանում՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Յոթ տարեկան հասակում Հարավսլավիայում Շոպենի անվան երիտասարդական մրցույթին Նարեն մասնակցում է իր առաջին միջազգային մրցույթին և գրավում է առաջին պատվավոր տեղը։

Տասնհինգ տարեկանում Նարեն ավարտում է դպրոցը և մեկնում Վիեննա, որ շարունակի ուսումը։ Այդ ժամանակ նա փոքր էր, իրավունք չուներ որպես ուսանող ընդունվել, քանի որ քննության թվանշանները բարձր էին, Նարեին ընդունեցին։

Վիեննա տեղափոխվելուց հետո Նարեն շատ մրցույթների սկսեց մասնակցել և շատ հաղթանակներ ունեցավ։

Ամենամեծը հաղթանակը 2008 թվականի Մոներալի մրցույթն էր, ուր ոչ միայն առաջին, այլև մի քանի հատուկ մրցանակների արժանացավ։ Մոներալի մրցույթում Նարեն ամենափոքր մասնակիցն էր։

Մրցանակներ

2009 “Sparkasse Wortersee” (Մրցույթ Ավստրիայում 1 – ին մրցանակ):
Montreal International Music Competition (Կանադա, 2008, 1-ին մրցանակ)։

Piano Campus International Competition (Պոնտոիզ, 2007, 1-ին մրցանակ) :

Jose Roca International Competition (Վալենսիա, 2007, 2-րդ մրցանակ)։

Josef Dichler Piano Competition (Վիեննա, 2005, 1-ին մրցանակ)։

Gina Bachauer International Junior Piano Competition (Սոլթ Լեյք Սիթի, 2000, 2-րդ մրցանակ)։

Հայաստանի Ազգային ժառանգություն ( Երևան, 1999, Ոսկե մեդալ)։

Ուկրաինայի Երիտասարդ տաղանդներ (1998, 1-ին մրցանակ)։

Շոպենի անվան երիտասարդական (Հարավսլավիա, 1997, 1-ին մրցանակ)։

Ծիրանի ծառ

Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Վա՜յ,
Ճղներդ իրար մի՛ տա,
Վա՜յ,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:
Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, –
Սև դարդն իմ վզով ընկավ:
Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, –
Սրտիս խնդում ծովն ընկավ:

Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:

Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:

Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ:

ԿՈՄԻՏԱՍ
Դաշնամուրային նվագակցում՝ Նարե ԱՂՐԱՄԱՆՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում