Երաժշտության ճարտարապետը` Տիգրան Համասյան

Երաժշտության ճարտարապետը` Տիգրան Համասյան

«Երբ Թամանյանը խանդավառությամբ ընտրում էր` մեզ ցույց տալով արդեն կառուցված և դեռ չկառուցված շենքերը, Սպենդիարյանը ուրախանում էր ամբողջ սրտով: Հենց այդպես էլ ուրախանում էր Թամանյանը, երբ հրաշալի կոմպոզիտորը կատարում էր իր ստեղծագործությունները, կամ Ռոմանոսը, որ նվագում էր իր սեփական գործերը և Կոմիտասի երգերը: Այդ երեկո ճարտարապետությունն ու երաժշտությունը հանդես էին գալիս հրաշալի կապակցվածությամբ և հավասար գերում էին մեզ:»

                                                                                Ավետիք Իսահակյան, հիշողություններ

Տիգրան Համասյան` երաժիշտ, կոմպոզիտոր, ջազ դաշնակահար, ծնունդով Կումայրեցի (Գյումրի): Երաժշտի գործունեությունը սկսվել է դեռևս վաղ հասակից: Տարիների ընթացքում Տիգրանը էլ ավելի է վարպետանում երաժշտական բարձր ճաշակի մեջ: Փառատոններից մեկի ժամանակ ֆրանսահայ ջազ դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան էր տպավորվել տղայի հրաշալի նվագից, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա տարբեր համերգների մասնակցելու։ Ֆրանսիայում նա մեծ հաջողությունների է հասնում և արժանանում հանդիսատեսի համակրանքին։

Այժմ Տիգրանը հասել է բարձունքների, շարունակում է զարգացնել և ստեղծել նոր ոճեր ու նոր մտահաղացումներ հաղորդել երաժշտական արվեստին: Լսելով և տեսնելով երաժշտի ստեղծագործությունները անցյալում և ներկայում, նրա ծրագրերն ու նպատակները` կարող ենք համարել, որ նա հայ երաժշտության ճարտարապետներից է: Հայտնի է, որ ճարտարապետությունն ու երաժշտությունն իրար հետ փոխկապակցված են գոյատևել բոլոր ժամանակներում, ձայնով և երաժշտությամբ է ստեղծվել նաև տիեզերական արարումը:

Այսպիսով, Տիգրան Համասյանը 2006թ. 18 տարեկան հասակում թողարկում է իր առաջին ‹‹World Passion›› ալբոմը և ապա մեկը մյուսի հետևից ծնվում են երիտասարդ երաժշտի մյուս ալբոմները ինչպիսիք են` 2007-ին ‹‹New Era››, 2009-ին ‹‹Arrata Rebrith: Red Hail››, 2011-ին ‹‹A Fable››, 2013-ին ‹‹Shadow Theater››, 2014-ին ‹‹Mockroot››, 2015թ. ‹‹Luys i Luso›› ալբոմները:

Ստորև որոշ մանրամասներով անդրադառնանք վերը նշված ալբոմներին, իրենց ստեղծագործություններով: Առաջին` ‹‹World Passion›› ալբոմի մեջ երաժիշտը առհասարակ ցույց է տալիս թե ինչ է ջազը: Այդտեղ հիմնականում կլասիկ ջազային տիպի գործեր են, որոնք համեմված են դուդուկով և զուռնայով: Երկրորդ`‹‹New Era›› ալբոմում Համասյանը ավելի է մոտենում հայկական մեղեդուն` օգտագործելով այն ջազի մեջ, բայց, իհարկե, ալբոմի ոչ բոլոր կատարումներն են այդպիսին:

Օրինակ՝ ‹‹Leaving Paris›› ստեղծագործությունը, որը ամենասիրվածներից է, ստեղծագործության վերնագրի նման մի գործ է, որը հիշեցնում է Փարիզյան խաղաղությունն ու փոխանցում է այդ քաղաքի շունչը: Երրորդ`‹‹Arrata Rebirth: Red Hail›› ալբոմում Համասյանը նվագում է ժամանակակից ջազ, որը նույնպես համեմված է հայկական երաժշտական ժառանգության դետալներով, ալբոմում վոկալը ապահովում է երգչուհի Արենի Աղաբյանը, որի նուրբ ձայնը դաշնամուրի մեղեդիների հետ ստեղծում է շատ գեղեցիկ դուետ: Չորրորդ`‹‹A fable›› յուրօրինակ ալբոմում ամենատարբեր ժանրի ստեղծագործություններ կան. այսպես օրնակ` ‹‹Rain shadow›› կարճ ստեղծագործությունը, որը հիշեցնում է անձրևից հետո ստեղծած օդի թարմությունը: Շատ հետաքրքիր է ալբոմի ‹‹The spinners›› ստեղծագործությունը, որը Գեորգի Գուրդջիեֆֆի հավաքագրած մեղեդիներից է` Դե Հարթմանի (դաշնակահար) կատարմամբ:

Այս ստեծղագործությանը Տիգրանը տալիս է իր մեկանբանությունը և ամեն անգամ յուրովի, յուրաքանչյուր համերգի ժամամակ այս գործը հնչում է նորովի և զարմացնում մաեստրոյի լուծումներով ու ապրումներով: Ուշադրության է արժանի նույն ալբոմի ‹‹Longing›› ստեղծագործությունը, որտեղ երաժիշտը Հովհաննես Թումանյանի նշանավոր Քառյակների հիման վրա է ստեղծագործել: Վերջապես այս ալբոմում տեղ է գտել ‹‹Կաքավիկ›› ստեղծագործությունը, որի մասին մենք գիտենք Կոմիտաս Վարդապետի շնորհիվ:Ալբոմի վերջում տեղ է գտել հայ հոգևոր միջնադարյան տաղերից մեկը` ‹‹Մայրիկ որտե՞ղ ես›› ստեղծագործությունը: Ալբոմը նմանեցնում ենք Հայկական լեռնաշխարհի ժամանակագրությանը, հայ ժողովրդի անցած պատմությանը, ասյտեղ տեղ են գտել հեթանոսական, քրիստոնեական և նոր ժամանակաշրջանի ստեղծագործոթյուններ, որոնք Համասյանը չի տարանջատում այլ միաձուլում է և այդպիսով պահպանում` կապելով հինը նորի հետ: Հինգերորդ` ‹‹Shadow theater›› ալբոմում պահպանվել է նախորդ ալբոմի գաղափարախոսությունը, ասյտեղ նույնպես կարող ենք գտնել վաղ հեթանոսական երաժտության հիման վրա գրված գործեր, տիպիկ քրիստոնեական շարականներից և պատարագների հիման վրա ստեղծագործություններ և այլն: ‹‹The poet›› ստեղծագործության մեջ ևս Հովհաննես Թումանյանի ‹‹Տխուր գիշեր›› բանաստեղծությունն է, ‹‹Drip››-ի մեջ տեսնում ենք Կոմիտասի ‹‹Ջան Գառնուկ›› երգի բառերը, ‹‹Pagan Lullaby››՝ Թալիշի Օրօրն է, և, վերջապես, ‹‹Holy›› ստեղծագործությունը, որը շատերս լսել ենք պատարագի ժամանակ:Այս ամենը Տիգրանը մատուցում իր մեկնաբանությամբ, ինչպես ինքն է ասում՝ անգամ մեկ նոտայի կամ հնչյունի փոփոխությունը փոխում է երաժշտության ամբողջ ընթացքը, ինչը վտանգ ունի կրկնակի վատ ստացվել հնչյունի սխալ հասկացման և օգտագործման դեպքում: Նախավերջին` «Mockroot›› ալբոմը, իր մեջ կրելով նախորդ ալբոմների գաղափարը, այս անգամ հանդես է գալիս մեկ այլ ֆորմատի մեջ:Այն հինականում կապված է Համասյանների հետ, կարծես նրա կենսագրականը լինի, իր և իր ընտանիքի պատմությունը: Այստեղ կգտնեք «Lliac (յասաման)» ստեղծագործությունը` Տիգրանի մանկության տան բակի յասամանի մասին է խոսքը, ապա «Song for Melan and Rafik» ստեղծագործությունը՝ Տիգրանի տատն ու պապը: Ցույց տալով իր և իր ընտանիքի պատմությունը` այս ալբոմում երաժիշտը կարծես ներկայացնում է հայի տեսակը: Ալբոմում կան նաև այլ ոճեր՝ էքսպերիմնետալ խաղեր, որոնք կոտրում են դաշնամուր նվագելու կարծրատիպերը:

Օրինակ՝ «Double Faced» (երկերեսանի) ստեղծագործությունում դաշնամուրի ձայնային գամմաների մեջ զգացվում է երկերեսանիությունը, այն նման է հին հռոմեական դիցաբանության մեջ՝ երկերեսության աստծուն, որի անունն էր Յանուս, նա համարվում էր սկզբի և վերջի, մուտքի և ելքի, դռների, բոլոր սկզիբերի աստվածը: Իրականում, այս կատարումը հիմնված է երկու երաժտությունների հիման վրա, որը միաժամանակ ստեղծում է երկու առանձին պուլսացիա: Միտքը կայանում է նրանում, որպեսզի օգտագործել 5/16 խմբավորումը ավելի քան 8 տակում 4/4, ինչը ստիպում է մեզ զգալ, որ 5/16-ը պուլսն է, այն ժամանակ երբ բոլոր ստեղծագործությունները 4/4 են):

Հաջորդ հանճարեղ նվագներից է «The Apple Orchard in Saghmosavanq»-ը, որը նվիրված է հայ միջնադարյան ճարտարապետության մարգարիտնեից մեկին` Սաղմոսավանքին (XIII դ. նկ.7, 8), նրա բնությանն ու ճարտարապետությանը, լեռներին և անդնդախոր կիրճերին, հեկտարանոց խնձորի այգիներին: Երաժտությունը սկսվում է ինտիմ ֆոռտեպիանոյով, ապա զարգացնում երգչախմբով և ստեղծում բազմաժանր մի սյուժե:

Պետրոս Դուրյանի «Սիրել» (1971թ.) բանաղտեծության հիման վրա երաժիշտը հետաքրքիր ուղղվածության ստեղծագործություն ունի տարբեր գամմային լուծումներով: Խոսքը՝ «To Negate» մասին է: Ուշադրության է արժանի նաև «Kars», «Kars2» ստեղծագործությունները, որոնք նշանավոր «Յաման յար» հայկական ժողովրդական երաժշտության մշակումներ են, որոնք, վերջապես, ստանում են ճիշտ մշակում: Այս ստեղծագործության առիթով, հարցազրույցներից մեկի ժամանակ Տիգրանը պատմում է. – «Գիտեք, ես ինչպես մի հնէաբան լինեմ, որը ուսունաիրում է երկրի շերտերի քարացվածությունները, ես չեմ ստեղծում նորը, այլ վերականգնում եմ հինը, թարմացնում եմ, բայց երբևէ կորցրածին օտարը չեմ մատուցում, և հենց սա եմ ուզում տպավորել այս փոքր, ընդհամենը 8 տակտանոց մեղեդում…»: Նույն ալբոմի հաջորդ ստեղծագործությունը «The Grid»-ն է: Այն նմանվում է տիեզերքի ստեղծմանը, շատ ֆանտաստիկ լուծումներ ունի իր մեջ: Ինքը` երաժիշտը, նշում է, որ այս ստեղծագործությունը սյուիտ է, շատ բազմասեկցիոն է և գաղափարը կայանում է նրանում, որ ուսումնասիրել այս ռիթմը առավել խորացված, մինչև նրանից մնա միայն կետ, նրանում գոյություն ունեն մատերիային մոդուլիացիաներ, որոնք արտահայտված են անփոփոխ տարածության մեջ մի քանի զարկերակային փոփոխության արդյունքում: Տիգրանի երաժտությունը հասկանալու և ստեղծելու բառերից հաստատվում է երաժշտության տիեզերական լինելու գաղափարը:

Տիգրանի վերջին ` «Luys i Luso» ալբոմը ամբողջությամբ նվիրված է V-XX-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությանը: Ասյտեղ տեսնում ենք Տիրգանի մշակումները, որոնք ներառում են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանցու, Գրիգոր Փահլավունու, Մակար Եկմալյանի, Կոմիտասի շարականները, օրհներգերը ու տաղերը: Այս ալբոմը կերտելիս Համասյանը բավականին երկար ժամանակ աշխատել է բազում մասնագետների հետ, որոշ չափով յուրացրել է հայոց խազագրերը, որոնք հսկայական նշանակություն ունեն երաժտության ակունքերին հասնելու համար:

Հայկական միջնադարյան երգչային մատյաններում տարբեր ստեղծագործությունների երաժշտական նշանագրությունը իրացված է լինում 3-4-ից մինչև 30-40 խազագրերի օգնությամբ։ Ըստ այդմ, առհասարակ նայած գրական բնագրի ու խազագրերի զուգորդության տիպին, տարբերվում՛ են առավել պարզ և ավելի բարդ հյուսվածքի խազավորումներ։

Թերևս մինչև այժմ հայ ժողովրդին հայտնի էր միայն Սողոմոն Սողոմոնյանը` Կոմիտաս Վարդապետը, որը նաև հսկայական նվիրյալ գործունեություն է ծավալել խազագրերի վերծանության գործում: Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ովքեր էին եղել մինչև Կոմիտաս Վարդապետը, ինչ երաժիշտներ, երգահաններ, որոնք նույնպես ինչպես մեծն Վարդապետը կարողացան իրենց մեջքին կրել հայ երաժշտության հսկայական ժառանգությունը և փոխանցել հաջորդներին, սակայան նրանց մասին մեզ քիչ բան է հայտնի: Կոմիտասը դարձավ հայ երաժշտության վանականներից մեկը: Բայց երկար ժամանակ անտեսված մնաց այս ամենը. վերցրեցինք երաժտությունը, լսեցինք այն, սակայն չհասկացանք, հասկացանք միայն ‹‹Կոմիտաս», բայց չհասկացանք թե ինչ ստացանք, թե ինչ փոխանցվեց Վարդապետի կողմից և ինչ զարգացնել ում մասին էր խոսքը, համարեցինք նրան խելագար` անտեսելով մեր խելագարությունը: Այո վարդապետը խելագարվեց, սակայն նա խելագարվեց այդ հանճարեղ երաժտությունից, այդ ամենից, որվհետև միայնակ մարդը չի կարող կրել իր վրա այդ ծանր բեռը, միայնակ վանական երաժիշտը ի զորու չէ ճանաչել միանգամայն երաժտության հզորությունը:

Բարեբախտաբար 21-րդ դարում ի հայտ են գալիս մի շարք ուսումնասիրողներ, որոնք նպատակ են դրել հասկանալու այս ամենը, թե ինչ տեղի ունեցավ հայոց երգի, երաժտության և մեղեդու հետ, ինչը բաց թողնվեց, անտեսվեց: Փորձեր կատարվեց հասկանալու հայ երաժտությունը, նրա ծագումնաբանությունը, հոգևոր արժեքը. այս մոհիկանների շարքերում է նաև Տիգրան Համասյանը: Համասյանի երաժտության մեջ անկարելի է չտեսնել Կոմիտաս Վարդապետի ստորագրությունը, սակայն թանաքը միանգամայն Տիգրանինն է, իսկ թուղթը երաժշտական մեծ ժառանգությունը:

Նշված բոլոր օրինակները թույլ են տալիս երիտասարդ երաժշտին բազմակողմանի զարգանալ թե ջազի, թե հոգևոր երաժշտության և թե առհասարակ երաժշտության մեջ:

Յուրաքանչյուր մարդ երժշտությունն ընկալում է յուրովի, քանի որ այն բանաձև չէ և չի կարող լինել համընդհանուր բոլորի համար: Համասյանը միայնակ մնալով իր ներաշխարհի հետ կարողնաում է իր ձևով վերապրել և մատուցել երաժշտությունը` պահպանելով ավանդականը, միևնույն ժամանակ ստեղծել նոր ուղղություներ: Համասյանի համար դաշնամուրը մի գործիք է` սահման, որի հետևից նրա ստեղծագործություներից հնչած նոտաները ճախրելով դառնում են ոգեղեն մարմին`մի վիճակ, որոշակի գիտակցության և տարածության մեջ: Եվ պատահական չէ, որ երաժիշտը ամեն անգամ նվագելիս քանդում է դաշնամուրի մի մասը` փայտե կապանքներից ազատություն տալով լարերին, տենսելով նրանց աշխատանքը: Հասկանալով, լսելով դաշնամուրի հոգին` նրա ստեղծագործություննրը կենդանանում են, լինի դահլիճում, թե համերգասրահում:

Ի վերջո Տիգրանի երաժշտությունը ստիպում է ճանաչել պատմությունը ինչը շատ կարևոր է: Նրա կոչը ամբողջ աշխարհին կարծում ենք աշխարհին ծանթացնելն է սեփական ժողովրդի բազմակողմանի և բազմաշերտ ժառանգությանը, որը ժամանակին առաջատար դիրքում էր, իսկ այժմ մոռացվել է սեփական ազգի կողմից…

Նյութի հեղինակ՝ Հայկ Գյուլամիրյան
Աղբյուր՝ arvestagir.am։

Տխուր գիշեր

Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր.
Վիշտս ու ես ենք արթուն մենակ
Եվ ուզում ենք մի լավ հիշել,
Թե որտեղից իրար գըտանք:
– Ասա՜, իմ վի՜շտ, իմ սև թախիծ,
Ա՜յ անբաժան կյանքիս ընկեր,
Դու ո՞ր օրից կամ ո՞րտեղից,
Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել…
Ու գալի՜ս են սև-սև հուշեր…
Տըխո՜ւր գիշեր, տըրտո՜ւմ գիշեր…

1898թ․
Հովհաննես Թումանյան
Երաժշտություն և կատարում՝ Տիգրան Համասյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում