Գող կաչաղակը

Գող կաչաղակը

Կաչաղակը նստել ծառին,
հետևում է չալ հավերին:
Հենց որ հավը բույնն է մտնում,
Նա հո գիտե՝ ձու է ածում;

Հավն իր բնից դուրս է թռչում,
Հաղթանակած մինչև կչկչում,
Կաչաղակը գող ու անբան
Ձուն առնում է իր տուն փախչում։

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում