Զարմանահրաշ հեքիաթ

Զարմանահրաշ հեքիաթ

Շա՛տ վաղուց, իբր բարձր սարերում,
Երբ հովիվները հոտ էին պահում,
Տեսել են մի գայլ՝ եղնիկների հետ
Խոտ էր արածում դաշտում հոտավետ:
Մի մարդ, ասում են, չի հավատացել,
Իր հոտը առել՝ սարն է բարձրացել:
Եվ ի՛նչ… Մի հրաշք պատկեր է բացվել.
Չքնաղ եղնիկը՝ գայլին փաթաթված,
Կաթով լի կուրծքը՝ բերանը առած:
Բարձր սարերում, վսեմ լեռներում
Հրաշքներ անշուշտ, շատ են պատահում:
Հրաշք է կյանքն էլ, անծիր մի հեքիաթ,
Եվ այդ հեքիաթի անդավ տերը՝ Մարդ:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում