Ագահ Արքան

Ագահ Արքան

Առյուծ արքան մռնչաց,
Ժողով արեց և ասաց.
– Այսօրվանից, ամեն օր
Ինձ կբերեք եղնիկ, լոր:
Որ դուրս չգամ էլ որսի,
Որ չնեղեմ ոչ ոքի,
Խաղաղ ապրեք դուք կրկին:
Որ ոչ մեկիդ չդատեմ,
Դուք որոշեք՝ ու՞մ ուտեմ,
Կերը լինի չափավոր,
Ես էլ՝ ձեզ միշտ թագավոր:
Դեռ ճառում էր, երբ հանկարծ
Աշխարհն ասես դղրդաց…
Որսորդները բռնեցին,
Գազանանոց հանձնեցին:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում