Փաթիլը, ծաղիկն ու թիթեռը

Փաթիլը, ծաղիկն ու թիթեռը

Ծաղկած ծիրանի ծառին գեղեցիկ
Սպիտակ մի թիթեռ իջավ թափանցիկ,
Ձյունե ծաղկի նուրբ թերթիկ նա դարձավ,
Եվ այգեպանը տեսավ՝ հիացավ:

Երբ քամին քշեց ծաղկի թերթերը,
Ասես թռչեցին թիթեռնիկները,
Թռան ու հասան կապույտ ամպերին,
Ինչպես փաթիլներ իջան խոտերին:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում