Ամռան անձրև

Ամռան անձրև

– Ես չեմ սիրում ամռանն անձրև,
Սիրում եմ շող ու ջերմ արև,
Սիրում եմ գետն ու ջրերը,
Երբ փարվում են ալիքները:

 – Կցամաքի առանց անձրև գետը, տղաս,
Անջուր գետում ո՞նց կլողաս,
Բերք չի լինի, ո՛չ էլ պտուղ,
Թե չլինի անձրև դաշտում:

– Որ այդպես է, թող անձրև գա,
Սևանն՝ իշխան, կողակ մեզ տա,
Թող գյուղացին բերք հավաքի,
Որ ողջ տարին քաղաքն ապրի:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում