Դժգոհ ծիտը

Դժգոհ ծիտը

Տղան ծիտ ու վանդակ գնեց,
Սիրեց, փայեց ու խնամեց…
Բայց մի օր էլ երբ տուն եկավ,
Վանդակում այդ՝ ծիտ չտեսավ:

Դուրս էր թռել նա վանդակից,
Ազատության երգով արբել…
Բայց իր երգը չէր ավարտել,
Երբ իր տերը նրան բռնեց
Եվ վանդակում կրկին փակեց:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում