Շունը

Շունը

Եկա ես տւն`
Տեսա մի շուն
Մեծ ատամներ,
Հսկա ճանկեր
Սկզբում վախեցա,
Հետո ամրացա
Հայրս էր բերել
Նրան: Կերակրել,
Ազգանունը դրել
Անուն հորինել:
Քույրիկս ու ես
Իր հետ խաղացինք
Ասինք.
– բան կուտես?
Պատասխան լսեցինք
Ասաց.
– հաֆ հաֆ հաֆ
Ուզում է նա հավ:
Գնացինք խոհանոց,
Հագանք մեծ գոգնոց
Եփեցինք հավին
Մոռացանք աղին
Ու սև պղպեղին
Տվեցինք նա կերավ
Մի լավ չաղացավ
Մնացորդը կերանք
Ծանր հիվանդացանք:
Պառկեցինք՝ ապաքինվեցինք
սովորեցինք մի թանկ
ուտելիքների ցանկ
մայրիկը պատրաստեց՝
մեզ էլ բացատրեց
ճաշ ոնց համեմել
որ ահով այն չուտել
մենք սովորեցինք
բոլորին կերակրինք
ուրախ մնացին
մեզ լավ գովեցին
շանն էլ տվեցինք
Ստիպելով ուտացրինք
Դուրը չեկավ
Ուտելիքը համով
Հավը աղով և պղպեղով:

Արամ ԱՆԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում