Հայաստան երկրի․․․

Հայաստան երկրի․․․

Հայաստան երկրի
Ջրվեժի ճերմակ համբույրից հետո
Սկանդինավյան ձեռբազատ ձմռան
Կեսգիշերների առագաստավոր
Մրրիկներն անգամ, ինչ արին-չարին,
Շուրթերիս վրա ձյունաթույր մի դող,
Մի սարսուռ փռել չկարողացան:
Հայաստան երկրի
Տաքդեղի կարմիր հրդեհից հետո
Միջինաֆրիկյան միջօրեների
Թանձր ու թեժաթուխ համբույրներն անգամ,
Ինչ արին-չարին,
Շուրթերս վառել չկարողացան:

Համո ՍԱՀՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում