Հովհարի պես պոչ ունեմ

Հովհարի պես պոչ ունեմ

Հովհարի պես պոչ ունեմ,
Ասում եմ թուր է,
Իզուր ինչու թաքնվեմ,
Երբ վախն իզուր է:
Երբ ինձանից փախչում է
Թունավոր կոբրան,
Աքլորի պես փքվում է
Պոչս բացբերան:
Փչակի մեջ է բունս,
Թաքչում եմ հյուրից անկոչ,
Գուշակեցիք անունս,
Գետնասկյուռն եմ փափկապոչ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում