Անձրև եկավ ջրալի

Անձրև եկավ ջրալի

Անձրև եկավ ջրալի,
Մի փոքրիկ ամպ էր լացում,
Ոնց մենակ տուն գնայի
Նրան թողած փողոցում:
Մի լավ թրջեց ամպիկն ինձ,
Ինձանից ջուր էր հոսում,
Չպատմեց նա ինձ ոչինչ,
Չասեց էլ ինչ էր ուզում:
Անձրև եկավ ջրալի,
Մի փոքրիկ ամպ էր լացում,
Ոնց մենակ տուն գնայի
Նրան թողած փողոցում:
Մի լավ թրջեց ամպիկն ինձ,
Ինձանից ջուր էր հոսում,
Չպատմեց նա ինձ ոչինչ,
Չասեց էլ ինչ էր ուզում:
Անհետ կորավ, երկնքում
Լացի հետքն էլ չմնաց,
– Ջուր խմելու գնաց տուն`
Արեգակի դուռն էր բաց:
Ժպտաց արևն ինձ նման
Գտած ասես խաղընկեր,
Կապեց գունեղ ծիածան`
Յոթ գույնը ես եմ ընտրել։

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում