Ասես հրաշք է գունեղ

Ասես հրաշք է գունեղ

Ասես հրաշք է գունեղ
Օրն աշնանային,
Հազարան հավք է թառել
Թփին ու ծառին:
Գույներն աշնան ծաղկավոր`
Նախշազարդ` մոտիկ հեռու,
Ամռան նման արևօր
Տաք են`գավի պես գինու:
Երգի պես ջինջ ու լազուր
Երկինքն է անամպ,
Հուրն արևի ամենուր
Նվիրում է թանկ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում