Քամի է պետք ինձ ու քեզ

Քամի է պետք ինձ ու քեզ

Աչքը ծովի ջրերին
Քիթն ավազ ու տիղմի տակ,
Անրջում էր մի նավակ,
Կարոտում հին օրերին:
Ծովը նրան էր գալիս,
Թրջում ջարդված կողերը,
Ինքը չէր էլ իր տերը,
Աղի արցունք էր լալիս:
Երկար ով կդիմանար
Տառապանքին նավակի`
Անպետք իր էր էլ փայտի`
Ուրախություն ով կտար:
– Մի կարծիր ինձ անհոգի
Ու ափից ափ անիրավ,
Ես էլ տենչ ունեմ ծարավ,
Կուզեմ մեկն ինձ ամոքի:
Կլինես դու լողորդ նավ,
Ասաց, – երբ ուժս պատի,
Ասաց, – դու մի վհատվի,
Ծով եմ, կանեմ մի հնար:
Կլողաս իմ ջրերում,
Ալիքներիս կօրորվես,
Քամի է պետք ինձ ու քեզ
Հեռու է – չի երևում:
Նավակը խիստ վախեցավ,-
Քամին չէր, որ իր ղեկից
Բռնած` ճչած, – գտածս ինձ,-
Շպրտեց ափ` հեռացավ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում