Հանուն ողջ ցեղի

Հանուն ողջ ցեղի

Ծեր առյուծը տապալվեց,
Մեկնվեց գետնին,
Մռնչոցը երկարեց
Հասավ ցեղին հին:
Հրաժեշտը տխուր էր-
Լքեցին -անցան,
Ինչ կորյուններ նա ուներ-
Նրան մոռացան:
Բորենիներն իմացան`
Եկան խմբերով,
Լեշի վրա բարձրացան,
Առյուծից խռով:
Գլուխները դրեցին
Առյուծի բաշին,
Նրա մորթին քսեցին
Շնահոտ կաշին:
Թավալվեցին-վեր կացան
Առյուծահոտով,
Իրար աչքի բարձրացան
Ոհմակի դեմքով:
Իրեն առյուծ էր զգում
Ամեն բորենի,
Առյուծի լեշն էր լափում
Հանուն ողջ ցեղի:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում