Փայտփորիկ

Փայտփորիկ

Փայտփորիկն եմ, փայտփորիկը,
Տուկ տուկ տուկ,
Կաղնին ունի իմ կարիքը,
Լավ է – շուտ:
Իմ կտուցով հաստ կեղևը
Փորփրեմ,
Միջատներն ու թրթուրները
Վայելեմ:
Ծառաբնին անցքեր անեմ
Շարունակ,
Կաղինները անցքում պահեմ`
Լավ է- շատ:
Որ ձմռանը ես չքաղցեմ`
Տուկ,տուկ,տուկ,
Կաղին ջարդեմ,անցքեր բացեմ`
Շատ ու շուտ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում