Ես հավիկն եմ

Ես հավիկն եմ

Ես հավիկն եմ, միամիտն եմ,
Կուզեմ ածել ոսկե ձու,
Ձուն կտցում եմ` ոսկին գտնեմ,
Բայց փխրուն է նա-ինչու՞:
Իմ կտուցի մի հարվածից
Փշրվում է ձուն իսկույն,
Միշտ գերում է դեղնուցը ինձ`
Ես ուտում եմ այն թաքուն:
Բայց ինչքան էլ ուտեմ թաքուն,
Տատից թաքուն- չի լինի,
Ոսկե ձվի չի հավատում,
Դաղեց կտուցս էլի:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում