Իմանա էլ, չի ասի․․․

Իմանա էլ, չի ասի․․․

Ասես սոխակ է երգում,
Վայրի անտառում,
Երգով գունեղ ու քրքում`
Ձայն ունի հեռուն:
Ալիքվում է հովի հետ
Երգը թռչնակի,
Հազար ձայնով` լոկ մի երգ`
Գույնով կարոտի:
Մեկ սոխակ է, մեկ սարյակ,
Անտառն է մոլոր,
Թաքցնում է փեշի տակ
Հոն, մորի, սալոր:
Իմանա էլ` չի ասի
Երաժշտահավն է,
Թող որ մորին ինձ հասնի`
Համը շատ լավն է:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում