Շաղ էր եկել հատակին

Շաղ էր եկել հատակին

Շաղ էր եկել հատակին
Տատի եփած կորեկը,
Ով էր ասել Նարեկին
Կաթսան գցել իր նետը:
Հիմա տատը բարկացել`
Պատվիրում է հավաքել,
Նարեկն էլ խեղճ-խեղճացել,
-Դե, հո դիտմամբ չի թափել:
Մի վառեկ ոտը-ոտին,
Կամաց-կամաց մոտեցավ,
Եկան կորեկի հոտին
Չալ ու պուտիկ երկու հավ:
Ցույց տվեցին Նարեկին
Կորեկն ինչպես հավաքել,
Բան չմնաց հատակին,
– Նարեկն ինչ լավ է մաքրել:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում