Մուկ ու կատու

Մուկ ու կատու

Մուկ ու կատու արի խաղանք,
Ես կատուն եմ,
Ինչքան պիտի սոված մնանք,
Մի բան ուտեմ:
Դե, շուտ փախիր, վազիր արագ,
Փորձեմ բռնել,
Շատ եմ սիրում հաց ու կարագ`
Ու կաթ խմել:
Հերթով փոխվենք` մուկ` թե կատու,
Խաղը տևի,
Պիտի ուտես հիմա էլ դու
Հացն ափսեի:
Ուտենք-խմենք, բան չմնա,
Որ մեծանանք,
Մուկը կատվին ընկերանա`
Հանգստանանք:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում