Ատամզատիկ

Ատամզատիկ

Հատիկ հատիկ, ատամհատիկ,
Մրգեր, կոնֆետ, գիրք ու գրիչ,
Այսքան գունեղ, այնքան զատիկ,
Մկրատ, ասեղ, մատիտ-սրիչ:
Այս բոլորը քոնն են փոքրիկ,
Դե, վերցրու որը կուզես,
Քո մի հատիկ ատամով ձիգ`
Կծել, ջարդել-չանես-չուզես:
Բերանդ փուչ բան չտանես,
Ինչ ասես կա ձեռքիդ մոտիկ,
– Նոր ատամներ պիտի հանես,-
Շնորհավոր Ատամզատիկ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում