Մի ճամփով ենք գնալու

Մի ճամփով ենք գնալու

Բադիկները ինն են,
Ձվից նոր են դուրս ելել,
Քաղցից ինչպես չնեղվեն,
Սոված օր են գլորել:
– Իջեք ներքև, իմ ճուտեր,-
Կռնչում էր մայր բադը,-
Ձեզ պիտի տամ ես նվեր`
Կանաչ արտն ու լճակը:
Բադիկները լսեցին,
Խոստումները մայր բադի,
Փչակից ցած նետվեցին`
– Ումն է կանաչը արտի:
– Ումն է ջուրը լճակի,-
Հրմշտեցին մեկմեկու,-
Թող մայր բադը մտածի,
Ում տա` մեկ, ում` տաս-երկու :
– Մի ճամփով ենք գնալու,-
Ասաց մայր բադը սիրով,-
Արտը ինձ է մնալու,
Լիճն էլ քաղցր իր ջրով:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում