Արջ ու գայլից կխոսեն

Արջ ու գայլից կխոսեն

Մեկ, երկու, տաս-քսան,
Հեքիաթն հիմա կսկսվի,
Կարճ ու երկար է ճամփան՝
Ձայնը հեռվից կլսվի:
Կարմիր գլխարկ ու տատիկ,
Անցանկալի սոված գայլ,
Անտառում կորած Նունիկ,
Հեքիաթի երկինք շռայլ:
Կարմիր գլխարկը ճամփից
Հետ է դառնում դեպի տուն,
Նունիկի հետ նույն բակից՝
Նոր են իրար հանդիպում:
Բացում են կոճղի վրա
Գաթայով լի մի սեղան,
Գալիս են կոճղին վրա
Թե արջ, թե գել ու գազան:
Տուն են հասնու մի շնչում
Աղջիկները հեքիաթի,
Տատիկն իզուր է պնդում՝
Գնա, անտառում ապրի:
Այնտեղ գայլն է սպասում
Տատիկին՝ շունչը պահած,
Արջի մռունչն է լսվում,-
Գաթայի համը առած:
Չէ, հեքիաթին կսպասեն
Տանը՝ քնելուց առաջ,
Արջ ու գայլից կխոսեն
Տատիկն ու թոռները քաջ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում