Անձրևով էր լիքը

Անձրևով էր լիքը

Անձրևով էր լիքը
Ամպամած երկինքը,
Բայց չփոխեց միտքը
Գնդլիկ Բոքոնիկը:
Բռնեց ճամփի փեշը՝
Հեռուն աչքի առաջ,
Բարի է միշտ վերջը՝
Դարձավ հեքիաթասաց:
Գնաց գլոր-գլոր,
Բոբիկ ու գլխաբաց,
Մնաց ամպը մոլոր,
Ու անձրևեց կամաց:
Ասես ցնցուղ լիներ
Անձրևող ամպիկը,
Թե անձրևը տևեր,
Կկորչեր երկինքը:
Բոքոնիկին գիտեր
Վառարանի ծուխը,
– Լավ է որ թրջվել էր,
Միայն բաց գլուխը:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում